https://armeniasputnik.am/20210804/lav-lur-hamalsaranakani-bzishkner-noracin-virahatutyuyn-28552442.html
Լավ լուր. Համալսարանականի բժիշկները բարեհաջող վիրահատել են բնածին արատով նորածնին
Լավ լուր. Համալսարանականի բժիշկները բարեհաջող վիրահատել են բնածին արատով նորածնին
Առողջապահության նախկին նախարարը նշում է, որ նորածնի մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով։ 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T16:45+0400
2021-08-04T16:45+0400
2021-08-04T16:51+0400
հասարակություն
հայաստան
արմեն մուրադյան
նորածին
վիրահատություն
բժիշկ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28552387_0:7:1000:570_1920x0_80_0_0_676e59e251d3c4858d914642fb2aca8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Համալսարանական հիվանդանոցի մասնագետները բարեհաջող վիրահատել են բնածին ծանր արատ ունեցող երեխային։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։Փոքրիկը բուժում է ստանում ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում։ԵՊԲՀ ռեկտորն ընդգծում է՝ մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով։Համալսարանական բժիշկները կատարել են բարդ վիրահատություն, որի շնորհիվ վերականգնվել է ստամոքսաաղիքային անցանելիությունը։Մուրադյանի խոսքով՝ մանկական վիրաբույժները, նեոնատոլոգները և մանկաբույժները համատեղ ուժերով շարունակում են պայքարը երեխային առողջացնելու ուղղությամբ։Նա հավելել է, որ տվյալ նյութի հիման վրա համալսարանական մասնագետները պատրաստելու են գիտական հոդված, որը կուղարկվի հեղինակավոր միջազգային բժշկական ամսագիր՝ տպագրության:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28552387_0:0:1000:750_1920x0_80_0_0_44b2338db03ec981bdd2a7357d3bb29b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, արմեն մուրադյան, նորածին, վիրահատություն, բժիշկ
հասարակություն , հայաստան, արմեն մուրադյան, նորածին, վիրահատություն, բժիշկ
Լավ լուր. Համալսարանականի բժիշկները բարեհաջող վիրահատել են բնածին արատով նորածնին
16:45 04.08.2021 (Թարմացված է: 16:51 04.08.2021) Առողջապահության նախկին նախարարը նշում է, որ նորածնի մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Համալսարանական հիվանդանոցի մասնագետները բարեհաջող վիրահատել են բնածին ծանր արատ ունեցող երեխային։ Տեղեկությունը
Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Փոքրիկը բուժում է ստանում ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում։
«Նորածնի մոտ ախտորոշվել էր որովայնի խոռոչի ներքին օրգանների «հայելային» դասավորվածություն (Situs inversus abdominalis)։ Ստամոքսը գտվում էր աջից, (նորմայում՝ ձախից) իսկ տասներկումատնյա աղիքը ներկայացված էր կարճ խողովակի տեսքով։ Առկա խնդիրներն առաջացնում էին աղիների բնածին անանցանելիություն»,- նշված է գրառման մեջ։
ԵՊԲՀ ռեկտորն ընդգծում է՝ մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է
Covid-19-ով։
Համալսարանական բժիշկները կատարել են բարդ վիրահատություն, որի շնորհիվ վերականգնվել է ստամոքսաաղիքային անցանելիությունը։
Մուրադյանի խոսքով՝ մանկական վիրաբույժները, նեոնատոլոգները և մանկաբույժները համատեղ ուժերով շարունակում են պայքարը երեխային առողջացնելու ուղղությամբ։
Նա հավելել է, որ տվյալ նյութի հիման վրա համալսարանական մասնագետները պատրաստելու են գիտական հոդված, որը կուղարկվի հեղինակավոր միջազգային բժշկական ամսագիր՝ տպագրության: