https://armeniasputnik.am/20210805/artur-vanecyan-dataxazutyun-haxordum-nyuter-28558926.html
Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում. «Փաստ»
Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում. «Փաստ»
Հանրային հեռուսաընկերության եթերում «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը որոշ աղմկահարույց հայտարարություններ էր... 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T09:58+0400
2021-08-05T09:58+0400
2021-08-05T10:34+0400
հայաստան
արթուր վանեցյան
ընդդիմություն
իշխանություն
աժ (ազգային ժողով)
հհ դատախազություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/02/28517778_0:0:1363:767_1920x0_80_0_0_978b18b679c0c54b7956887bb7af27e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է Հանրային հեռուստաընկերության եթերում «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ: Նշված հարցազրույցի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազին՝ Արթուր Վանեցյանի կողմից առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարությունները սահմանված կարգով ստուգելու համար։ Այս մասին «Փաստ» թերթի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 2021 թվականի հուլիսի 21-ին Հանրային հեռուսաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր.«Մեր թիմակիցներին ազատում են աշխատանքից քաղաքական հայացքների համար: Մեր թիմակիցներին, որոնք ընտրված համայնքի ղեկավար են, ստիպում են, որ հրաժարական ներկայացնեն»:Այնուհետ Ա. Վանեցյանը օրինակ էր բերել, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջը, որը եղել է «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցը, մարզպետի մակարդակով «կանչել, ասել են՝ դիմում գրի, գնա, որովհետև դու եղել ես «Հայրենիք» կուսակցության աջակից»:Ինչի՞ կհանգեցնի իշխանության և ընդդիմության լարումը ԱԺ–ում, կամ բոլոր կամուրջներն այրված են«Փաստը» դիմել է նաև Լոռու մարզի դատախազություն, որտեղից ստացվել է հետևյալ պատասխանը` Քրեական դատավարության օրենսգրքի 180, 181 հոդվածների կարգով նյութեր են նախապատրաստվում: Վերջնական որոշում դեռևս չի կայացվել: Հսկող դատախազը մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանն է:Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան է անցել իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։«Ներսում` մուրճ, դրսում՝ սկուտեղ». «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
https://armeniasputnik.am/20210805/ishxan-saxatelyan-ynddimutyun-yntrutyun-28558665.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/02/28517778_151:0:1363:909_1920x0_80_0_0_91c90ef5f53aefbfc80522c4bd178b7e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արթուր վանեցյան, ընդդիմություն, իշխանություն, աժ (ազգային ժողով), հհ դատախազություն
հայաստան, արթուր վանեցյան, ընդդիմություն, իշխանություն, աժ (ազգային ժողով), հհ դատախազություն
Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում. «Փաստ»
09:58 05.08.2021 (Թարմացված է: 10:34 05.08.2021) Հանրային հեռուսաընկերության եթերում «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը որոշ աղմկահարույց հայտարարություններ էր արել։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է Հանրային հեռուստաընկերության եթերում «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ: Նշված հարցազրույցի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազին՝ Արթուր Վանեցյանի կողմից առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարությունները սահմանված կարգով ստուգելու համար։ Այս մասին «Փաստ» թերթի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
2021 թվականի հուլիսի 21-ին Հանրային հեռուսաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր.
«Մեր թիմակիցներին ազատում են աշխատանքից քաղաքական հայացքների համար: Մեր թիմակիցներին, որոնք ընտրված համայնքի ղեկավար են, ստիպում են, որ հրաժարական ներկայացնեն»:
Այնուհետ Ա. Վանեցյանը օրինակ էր բերել, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջը, որը եղել է «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցը, մարզպետի մակարդակով «կանչել, ասել են՝ դիմում գրի, գնա, որովհետև դու եղել ես «Հայրենիք» կուսակցության աջակից»:
«Փաստը» դիմել է նաև Լոռու մարզի դատախազություն, որտեղից ստացվել է հետևյալ պատասխանը` Քրեական դատավարության օրենսգրքի 180, 181 հոդվածների կարգով նյութեր են նախապատրաստվում: Վերջնական որոշում դեռևս չի կայացվել: Հսկող դատախազը մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանն է:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «
Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան է անցել իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։