Դանակահարություն` Երևանում. վիրավոր տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է

© Photo : David Ghagramanyan / Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрВрачи оперируют раненного впоследствии обстрелов Степанакерта (28 октября 2020). Карабах
Врачи оперируют раненного впоследствии обстрелов Степанакерта (28 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում՝ դանակի մի քանի հարվածներով։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Երևանի «Ֆլագման» սրճարանի մոտ դանակահարություն է տեղի ունեցել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Мкжчина на фоне лесного пожара (29 июля 2021). Турция - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Թուրքիայի հրդեհները մեզ քիչ են սպառնում, սահմանից հեռու են. ԱԻՆ
Նշվում է, որ սրճարանի մոտ անհայտ անձինք դեռևս չպարզված հանգամանքներում հարձակվել են 37-ամյա Լևոն Սարգսյանի վրա, մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպես նաև դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա գլխի և ոտքի հատվածներին։
 Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում դանակի մի քանի հարվածներով։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը կամ դանակները հայտնաբերելու ուղղությամբ։
Լրահոս
0