Ի՞նչը կդրդի Իրանին`կասեցնելու Սյունիքի հանդեպ ագրեսիան. Միսակյանը` տարածաշրջանի մասին

Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած աշխատանքային այցին և այդ համատեքստում հայ-իրանական հարաբերությունների հեռանկարին։
Արցախյան պատերազմի արդյունքում Իրանը լուրջ աշխարհաքաղաքական կորուստներ ունեցավ Հարավային Կովկասում, հետևաբար նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիմնական քայլերից մեկը լինելու է Իրանի դիրքերի վերականգնումը մեր տարածաշրջանում։ Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նաև այդ տեսանկյունից են այսօր կարևորվ հայ-իրանական հարաբերությունները։ 
«Իրանի նպատակը մեր տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի բացառումն է և եթե խոսքը ենթակառուցվածքների ու ճանապարհների ապաշրջափակման մասին է, ապա Իրանը դեմ չէ դրան, բայց դա չպետք է բխի միայն թուրք–ադրբեջանական երկակի շահերից»,– ասաց իրանագետը։  
Агарон Варданян - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
ՌԱԴԻՈ
Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում միանշանակ մեծանալու է. ի՞նչ պետք է անի Հայաստանը
Նրա համոզմամբ` տնտեսական շահը կարող է Իրանին դրդել, որ օգտագործի քաղաքական գործիքակազմն ու կասեցնի Սյունիքի հանդեպ ագրեսիան։ Այդ դեպքում տնտեսական մեգածրագրերի խթանումը, ինչպիսիք են, օրինակ, «Հյուսիս–հարավ» միջանցքի շահագործումը և Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումը, կարող են  բեկում մտցնել և լուծել նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր` առաջին պլան մղելով Հայաստանի որպես տարանցիկ երկրի կարևորությունը։   
Միսակյանի կարծիքով` հայ–իրանական կապերում միանշանակ բացվելու են հեռանկարներ, պարզապես մեր երկրի կառավարությունը պետք է ճիշտ օգտագործի ընձեռված հնարավորությունները, առավել ևս, որ Իրանի պահպանողականներն իրենց հերթին նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիից սպասում են առավել ինտենսիվ քաղաքականության իրականացում Հարավային Կովկասում` ի հակակշիռ Թուրքիայի ակտիվացման։ 
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել օգոստոսի 5-ին։ Նա հանդիպել է նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ և մասնակցել նրա երդմնակալության արարողությանը։ 
Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 18–ին։ Նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսիին կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 62 տոկոսը՝ 28,6 միլիոնից 17,8 միլիոնը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն