Իրանի Բուշեր նահանգի նավահանգստում նավեր են այրվել

© AP Photo / Majid Asgaripour Здание реактора АЭС Бушер (26 октября 2010). Иран
Здание реактора АЭС Бушер (26 октября 2010). Иран - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այրված նավերից չորսը բեռնված են եղել առևտրային նշանակության ապրանքով։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իրանի Բուշեր նահանգի հարավային մասում գտնվող Գանավե նավահանգստում հրդեհի հետևանքով 5 առևտրային նավ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Քաղաքապետ Գոլամրեզ Մեհրջան ասել է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան` ժամը 5-ի սահմանում, կառանացցի մոտ, անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարական բրիգադները, ինչպես նաև Գանավե նավահանգստի հրշեջներ:
Թուրքիայում էլեկտրակայան է այրվում. տեսանյութ
«Հինգ նավերից չորսում առևտրային նշանակության ապրանք է եղել, մեկում բեռ չի եղել», - ասել է Մեհրջան:
Նա նշել է, որ միջադեպի պատճառները պարզվում են։
Ջրհեղեղներ Իրանում. զոհեր կան
Լրահոս
0