Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի նախագահին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция лидера Армянского национального Конгресса Левона Тер-Петросяна (10 июня 2021). Еревaн
Пресс-конференция лидера Армянского национального Конгресса Левона Тер-Петросяна (10 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
ՀՀ առաջին նախագահի ու Արցախի Հանրապետության նախագահի զրույցը շուրջ մեկուկես ժամ է տևել։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Ըստ Մուսինյանի` Տեր–Պետրոսյանի ու Հարությունյանի զրույցը շուրջ մեկուկես ժամ է տևել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала