https://armeniasputnik.am/20210805/syuniq-iravapah-kadrayin-jard-28558783.html
Սյունիքում իրավապահ համակարգի ներկայացուցիչների կադրային ջարդ է սկսվելու. «Ժողովուրդ»
Սյունիքում իրավապահ համակարգի ներկայացուցիչների կադրային ջարդ է սկսվելու. «Ժողովուրդ»
«Օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին արդեն նշանակել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ: 05.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-05T09:39+0400
2021-08-05T09:39+0400
2021-08-05T09:51+0400
հայաստան
քաղաքականություն
սյունիք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/16/27277686_0:0:1280:724_1920x0_80_0_0_0e25f265940c11c907b33425ae09a1dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Սյունիքում իրավապահ համակարգի ներկայացուցիչների կադրային ջարդ է սկսվելու, որը հաջորդելու է Սյունիքի համայնքապետների հանդեպ սկսված հետապնդումներին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Սա, ըստ էության, պողպատե մանդատը Սյունիքում ի ցույց դնելու երկրորդ փորձն է արդեն: Այսինքն՝ առաջիկայում Սյունիքում նոր կադրային փոփոխություններ են լինելու:Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 26-ին «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին նշանակել էին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ:Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց ինքնախոստովական ցուցմունք տալու հիմքով։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։
https://armeniasputnik.am/20210804/veraqnnich-mxitaryan-zaqaryan-vardashen-qkh-28551491.html
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/16/27277686_0:0:1266:796_1920x0_80_0_0_1d1c38efb77e38072df66ee01b9d0e00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, սյունիք
հայաստան, քաղաքականություն, սյունիք
Սյունիքում իրավապահ համակարգի ներկայացուցիչների կադրային ջարդ է սկսվելու. «Ժողովուրդ»
09:39 05.08.2021 (Թարմացված է: 09:51 05.08.2021) «Օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին արդեն նշանակել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Սյունիքում իրավապահ համակարգի ներկայացուցիչների կադրային ջարդ է սկսվելու, որը հաջորդելու է Սյունիքի համայնքապետների հանդեպ սկսված հետապնդումներին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մեր տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները տեղյակ են եղել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աշխատել են նաև այլ քաղաքական ուժի օգտին»,–գրում է թերթը, հավելելով, որ հենց դա էլ լինելու է կադրային ջարդի պատճառը։
Սա, ըստ էության, պողպատե մանդատը Սյունիքում ի ցույց դնելու երկրորդ փորձն է արդեն: Այսինքն՝ առաջիկայում Սյունիքում նոր կադրային փոփոխություններ են լինելու:
Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 26-ին «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին նշանակել էին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ:
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար
Մանվել Փարամազյանը,
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ
Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն
Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել է
Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ
նա ազատ արձակվեց ինքնախոստովական ցուցմունք տալու հիմքով։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։