Թուրքիայի հրդեհները մեզ քիչ են սպառնում, սահմանից հեռու են. ԱԻՆ

© AFP 2020 / ILYAS AKENGINМкжчина на фоне лесного пожара (29 июля 2021). Турция
Мкжчина на фоне лесного пожара (29 июля 2021). Турция - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Խոտածածկ և անտառապատ տարածքներում անցկացվելու է մշտադիտարկում, որպեսզի սահմանակից պետությունների տարածքներում առաջացող հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Թուրքիայում մոլեգնած և չդադարող հրդեհները Հայաստանին քիչ են սպառնում։ Այս մասին ԱԻՆ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է ԱԻՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը։
«Թուրքիայում մոլեգնած հրդեհը, որ շաբաթից ավելի է չի դադարում, մեզ այս պահին քիչ է սպառնում, քանի որ մեր սահմանից բավականին հեռու է։ Բայց անտառածածկ տարածքներում հրդեհները շատ արդիական են Հայաստանի համար», – ասել է Գևորգյանը։
Горящий лес рядом с древней Олимпией в западной Греции - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Ծխի մեջ թաղված Աթենքն ու այրվող անտառները. Հունաստանը պայքարում է աղետաբեր հրդեհների դեմ
Նրա խոսքով` բոլորովին վերջերս մարվել է Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքում ծագած հրդեհը։
«Նռնաձոր համայնքւմ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրինք, մնացել են փոքր ծխացող օջախներ, որ վստահ եմ` կարճ ժամանակում նույնպես կմարվեն։ Վտանգը կար, որ հրդեհը սահմանը կանցներ, բայց փրկարարների գրագետ աշխատանքի արդյունքում նման բան չեղավ», – ասել է ԱԻՆ պաշտոնյան։
Նա տեղեկացրել է, որ այսուհետ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն աշխատելու է ավելի ուժեղացված` երկու հերթափոխով։ Դա կապված է սահմանային հրդեհների հետ, և ուժեղացված ծառայությունը իրականացվելու է սահմանամերձ գոտիներում:
Խոտածածկ և անտառապատ տարածքներում անցկացվելու է մշտադիտարկում, որպեսզի սահմանակից պետությունների տարածքներում առաջացող հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала