Ծխի մեջ թաղված Աթենքն ու այրվող անտառները. Հունաստանը պայքարում է աղետաբեր հրդեհների դեմ
20:22 05.08.2021 (Թարմացված է: 18:30 14.09.2021)
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերի փոխնախարար Նիկոս Հարդալիասը հայտարարել է, որ ամենադժվարը դեռ առջևում է:
Հունական Պելոպոնես թերակղզում ու Էվբեյա կղզում այս գիշեր հրդեհները նոր ուժով են բռնկվել։ Չնայած հարյուրավոր հրշեջների ջանքերին՝ կրակը դեռ չեն կարողանում հսկողության տակ վերցնել։
Պելոպոնեսի Էլիդա շրջանում կրակը սպառնում է Օլիմպիայի հնագիտական թանգարանի շենքին։ Ինչպես հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները, աղետի վայր են մեկնել հրշեջ ծառայության ավելի քան 170 աշխատակիցներ, շուրջ 50 հրշեջ մեքենաներ, վեց ուղղաթիռներ ու մեկ հրշեջ ինքնաթիռ:
Աթենքի տեղեկատվական գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Էլիդա շրջանում բռնկված հրդեհները ոչնչացրել են մոտ 20 տուն և մոտենում են Օլիմպիայից հյուսիս-արեւմուտք գտնվող Լալաս բնակավայրին:
Ավելի քան 100 հրշեջներ շարունակում են ջանքեր գործադրել Էվբեյա կղզում հրդեհների տեղայնացման ուղղությամբ: Այնտեղ կրակն արդեն 150 տուն է ոչնչացրել։ Երկու գյուղերի բնակիչներին այսօր առավոտյան տարհանել են։
Ուժգին քամիները խանգարում են հրշեջներին։ Քամու պատճառով հրշեջ ինքնաթիռը նույնիսկ չի կարողացել մոտենալ կրակին։
Ըստ որոշ տվյալների` վերջին 24 ժամվա ընթացքում հրշեջները փորձել են 92 անտառային հրդեհ մեկուսացնել։
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերի փոխնախարար Նիկոս Հարդալիասն իր հերթին հայտարարել է, որ ամենադժվարը դեռ առջևում է:
Երեկ նա ասել էր, որ հուլիսին Հունաստանում 1584 անտառային հրդեհ է գրանցվել: Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն էլ ավելի վաղ նշել էր, որ Հունաստանը բախվել է 1987 թվականից ի վեր ամենասաստիկ շոգին:
Ըստ հունական ԶԼՄ-ների` Հունաստանի առանձին շրջաններում, մասնավորապես Էվբեյա կղզում ու Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհները ավերել կամ վնասել են ավելի քան 200 տուն:
© AFP 2023 / Stringer / Eurokinissi Օլիմպիայի մոտ այրվող անտառը

1/12
© AFP 2023 / Stringer / Eurokinissi
Օլիմպիայի մոտ այրվող անտառը
© AFP 2023 / Louisa GouliamakiՄարդիկ նկարում են ծխի մեջ թաղվող Աթենքը

2/12
© AFP 2023 / Louisa Gouliamaki
Մարդիկ նկարում են ծխի մեջ թաղվող Աթենքը
© AFP 2023 / Louisa GouliamakiՄարդիկ պատրաստվում են պայքարել հրդեհի դեմ

3/12
© AFP 2023 / Louisa Gouliamaki
Մարդիկ պատրաստվում են պայքարել հրդեհի դեմ
© AFP 2023 / EurokinissiՊելոպոնեսի Էլիդա շրջանում կրակը սպառնում է Օլիմպիայի հնագիտական թանգարանի շենքին

4/12
© AFP 2023 / Eurokinissi
Պելոպոնեսի Էլիդա շրջանում կրակը սպառնում է Օլիմպիայի հնագիտական թանգարանի շենքին
© AFP 2023 / lydia VeropoulouՀրշեջ ինքնաթիռը մոտենում է այրվող տարածքին

5/12
© AFP 2023 / lydia Veropoulou
Հրշեջ ինքնաթիռը մոտենում է այրվող տարածքին
© AFP 2023 / Louisa GouliamakiՏեղի բնակիչներ

6/12
© AFP 2023 / Louisa Gouliamaki
Տեղի բնակիչներ
© AFP 2023 / Louisa GouliamakiՈւղղաթիռը ջուր է վերցնում հրդեհի մարման աշխատանքներ իրականացնելու համար

7/12
© AFP 2023 / Louisa Gouliamaki
Ուղղաթիռը ջուր է վերցնում հրդեհի մարման աշխատանքներ իրականացնելու համար
© REUTERS / Giorgos MoutafisՏղամարդը փորձում է մարել հրդեհը

Տղամարդը փորձում է մարել հրդեհը
© AFP 2023 / Louisa GouliamakiԱյրված ավտոմեքենա

9/12
© AFP 2023 / Louisa Gouliamaki
Այրված ավտոմեքենա
© AFP 2023 / Louisa GouliamakiՏեղի բնակիչներից

11/12
© AFP 2023 / Louisa Gouliamaki
Տեղի բնակիչներից
© AFP 2023 / Louisa GouliamakiՍատկած կենդանի

12/12
© AFP 2023 / Louisa Gouliamaki
Սատկած կենդանի