Ումից և ինչու է կաշառք վերցրել ՊԵԿ օպերլիազորը. 7 անձի մեղադրական եզրակացություն է տրվել

© Sputnik / Asatur YesayantsԾրարով դրամ
Ծրարով դրամ - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Պետությանը պատճառված վնասի հիմնական մասը վերականգնվել է, կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող դրամական միջոցների և անշարժ գույքի վրա:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ավարտվել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ զուգորդված ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, ՊԵԿ օպերլիազորի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Здание Службы национальной безопасности - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
ԱԱԾ–ն բացահայտել է մի խումբ պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունները
Պարզվել է, որ ՊԵԿ համապատասխան բաժնի օպերլիազոր, որը տեղյակ է եղել 5 անձանց կողմից առանց պետական գրանցման, հաշվառման և հատուկ թույլտվության բժշկական օգնությամբ և սպասարկմամբ զբաղվելու հանգամանքի մասին, սակայն չի կիրառել պատասխանատվության միջոցներ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Դրա արդյունքում նշված անձինք խուսափել են օրենքով սահմանված հարկային պարտավորությունները կատարելուց և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Բացի այդ, ՊԵԿ օպերլիազորն իր սպասարկման տարածքում քարի արտադրությամբ զբաղվող ընկերությունների խախտումները չարձանագրելու, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու համար 2020-ի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և կաշառք է ստացել։
Մեղրիի մաքսակետի աշխատողները կաշառք են վերցրել, երկուսը կալանավորվել են
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի հիմնական մասը, կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող դրամական միջոցների և անշարժ գույքի վրա:
Քրեական գործը 7 անձի մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է գործով դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հարկային տեսուչները 1.5 մլն դրամի կաշառք են պահանջել ՀԴՄ կտրոն չտալն անտեսելու համար
 
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն