https://armeniasputnik.am/20210806/erasxum-ays-pahin-xaxaxe-28583400.html
Երասխում այս պահին խաղաղ է. ՊՆ
Երասխում այս պահին խաղաղ է. ՊՆ
Տեղեկացվում է, որ հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։ 06.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-06T18:37+0400
2021-08-06T18:37+0400
2021-08-06T18:44+0400
հայաստան
երասխ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ադրբեջան
կրակոց
հրդեհ
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/15/28375970_0:0:1601:901_1920x0_80_0_0_fc95fbf0d67f0517cb6a8d1d77c4fa9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Երասխում այս պահին խաղաղ է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։«Օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է»,–ասված է հաղորդագրության մեջ։Տեղեկացվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։Ինչպես արդեն հայտնել էինք, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն այսօր`ժամը 12:10-ի սահմանում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։Նշենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։
https://armeniasputnik.am/20210805/tavushivoskepar-hamaynqum-rus-sahmanapahner-texakayvelen-28568623.html
երասխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/15/28375970_88:0:1511:1067_1920x0_80_0_0_4b7dec4295a4f5a20bbeca0d0c028025.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երասխ, հհ պաշտպանության նախարարություն (պն), ադրբեջան, կրակոց, հրդեհ, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան, երասխ, հհ պաշտպանության նախարարություն (պն), ադրբեջան, կրակոց, հրդեհ, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Երասխում այս պահին խաղաղ է. ՊՆ
18:37 06.08.2021 (Թարմացված է: 18:44 06.08.2021) Տեղեկացվում է, որ հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Երասխում այս պահին խաղաղ է: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Ինչպես արդեն
հայտնել էինք, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն այսօր`ժամը 12:10-ի սահմանում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը
համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։