Գոյություն ունեցող պատվաստանյութերը «Դելտա» մանրէահիմքից չեն պաշտպանում․ գիտնականներ

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել ֆոտոբանկВакцинация против гриппа
Вакцинация против гриппа  - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Բժիշկները կարծում են, որ պետք է նոր պատվաստանյութ ստեղծել հենց «Դելտա» շտամի դեմ, որը կորոնավիրուսի ամենավարակիչ տարատեսակն է։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Բրիտանացի գիտնականների եզրակացրել են, որ իրենց երկրում կորոնավիրուսի դեմ կիրառվող պատվաստանյութերի արդյունավետությունը նվազել է «Դելտա» մանրէահիմքի տարածման պատճառով։ Նրանք կարծում են, որ պետք է նոր պատվաստանյութեր մշակել և պատվաստել անչափահասներին։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg գործակալությունը։
Инфицированная коронавирусом пациентка в медцентре Арташат (на первом плане) общается с корреспондентом Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2021
COVID-ը բացասաբար է ազդում ինտելեկտի վրա․ հետազոտություն
Եթե դեռ մեկ ամիս առաջ պատվաստանյութի արդյունավետությունը 64 տոկոս էր, ապա հիմա նվազել է մինչև 49 տոկոս։ Ըստ գիտնականների` Բրիտանիայում համավարակի երրորդ ալիքը պայմանավորված է հենց «Դելտայի» տարածմամբ, որը կորոնավիրուսի ամենավարակիչ տարատեսակն է։
Միաժամանակ նշվում է, որ կիրառվող դեղամիջոցները շարունակում են բավականին բարձր աստիճանի պաշտպանություն ապահովել։ Պատվաստված մարդիկ մոտ երեք անգամ հազվադեպ են վարակվում «Դելտայով»։ Բացի այդ, կորոնավիրուսով վարակվելու դեպքում նրանց մոտ զգալիորեն ավելի քիչ են ախտանշաններ ի հայտ գալիս։
Գիտնականն ասել է, թե որքան ժամանակ կպահանջվի COVID-ի առաջացման բնույթը պարզելու համար
Կորոնավիրուսի երրորդ ալիքի ժամանակ մեծ թվով երիտասարդ բրիտանացիներ են վարակվել՝ 5-24 տարեկան։ Դա խոսում է անչափահասների պատվաստման անհրաժեշտության մասին։ Գիտնականների կարծիքով՝ եթե 12-17 տարեկան դեռահասները պատվաստվեն, հնարավոր կլինի խուսափել հիվանդության աշնանային բռնկումից։
Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի արտակարգ իրավիճակների հարցերով խորհրդականների կառավարական խումբը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կպահպանվի երկար տարիներ: Փորձագետների կարծիքով՝ պատվաստանյութի տված պաշտպանությունը ժամանակի ընթացքում կթուլանա, և մարդկանց նորից պատվաստելու կարիք կլինի։
Ինչ կարող է անել մարդու հետ COVID-19–ին միացած «սև բորբոսը». պարզաբանում է վիրուսաբանը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն