Հինգ մարդ փախել են մերձմոսկովյան մեկուսարանից․ ՌԴ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի քննչական կոմիտեն փախուստի վայրից քննչական մարմինների իրականացրած գործողությունների տեսանյութն է հրապարակել է։
Հինգ բանտարկյալ փախուստի են դիմել մերձմոսկովյան Իստրայի ժամանակավոր մեկուսարանից։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն փախուստի վայրից քննչական մարմինների իրականացրած գործողությունների տեսանյութն է հրապարակել է։
Артур Саркисян на заседании партии Возрождающаяся Армения (20 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Պատգամավոր դարձած Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
Կադրերում կարելի է տեսնել խուցը, որտեղից փախել են բանտարկյալները։ Խցի մեջտեղում սեղան է, վրան՝ նարդի։
Ռուսաստանի Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ փախածների թվում է նաև Ալեքսանդր Մավրիդին, որը մեղադրվում է գործարար Վլադիմիր Մարուգովի սպանության համար: Մյուսները դատապարտված են եղել գողության հոդվածով։ Բոլորը ծնունդով մոլդովացիներ են։
ՔԿ-ն գործ է հարուցել մեկուսարանի անհայտ  աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ:
Լրահոս
0