00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Խաչատուր Սուքիասյանը փականագործ չդարձավ, Օնասիսն էլ` մատուցող

© Sputnik / Asatur YesayantsХачатур Сукиасян на одной из улиц Еревaна
Хачатур Сукиасян на одной из улиц Еревaна - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Բաժանորդագրվել
Տաշած քարը գետնին չի մնա։ Իր հոդվածում այս ճշմարտությունն է բացահայտում Սերգեյ Բաբլումյանը։ Պրոֆեսիոնալ «նպաստ ստացողը» մասնագիտություն չէ, այլ կենսաոճ, իսկ մենք` հայերս, մեզ նման բան թույլ տալու իրավունք չունենք։
Հայաստանում հաջողակ մարդիկ կան, բայց անհաջողակների թիվն ավելի մեծ է։ Անգլիայում էլ է նույնը։ Հարթֆորդշիրի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Ուայզմենն այս թեմայով հարցում է անցկացրել իր հայրենակիցների շրջանում, և արդյունքն այնպիսին է եղել, ինչպիսին կլիներ, եթե նա հարցաթերթիկը ձեռքին շրջեր Երևանի փողոցներով։
Продавцы шапок с национальным узором в Ереванском вернисаже - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2021
Հայրենասիրության ու ազգայնականության սահմանը, կամ պետք չէ «առյուծ կտրել» ուրիշի հողի վրա
Թեպետ որոշ դեպքերում Անգլիայում ավելի վատ արդյունքներ են լինում, քան Հայաստանում։ Օրինակ` կարո՞ղ եք մի հայուհու գտնել, որը մեքենայով մոտ 200 կմ տևած մեկ ուղևորության ընթացքում միանգամից 5 ՃՏՊ–ի մեջ ընկած լինի։
Եվ դրանից բացի, նրա բախտը բերած չլինի սիրո հարցում։
Իսկ անգլուհիների հետ եղել է նման բան։  Նրանցից մեկը դիմել է ամուսնական գործակալություն, գնացել ժամադրության, բայց նրա հետ հանդիպման եկող առաջին տղամարդն ընկել է մոտոցիկլետից ու կոտրել ոտքը։ Երկրորդը բախվել է ապակե դռանն ու կոտրել քիթը։ Ի վերջո նա հանդիպել է իր ապագա ամուսնուն, բայց եկեղեցին, որտեղ նրանք պատրաստվել են պսակադրվել, հարսանիքի նախօրեին հրդեհվել է։
Աստված մի արասցե, որ հայ հարսները նման արկածների մեջ ընկնեն, իսկ մենք մտածենք, որ աշխարհը հայերի դեմ է տրամադրվել, և ոչինչ անել հնարավոր չէ։ Հնարավոր է, այն էլ ինչպես։
Ինչպե՞ս։ Նույն պրոֆեսոր Ուայզմենն այլ փորձեր էլ է անցկացրել` դրանք անվանելով «Հաջողության դպրոց»։ Եվ «աշակերտների» ավելի քան 80 տոկոսը խոստովանել է, որ իրենց բախտը սկսել է բերել։ Ո՞րն է երեկվա անհաջողակների հաջողության գաղտնիքը։
Նրանք սկսել են ձգտել (ցանկալի կլիներ` մենք էլ այդպես անեինք) ինչ–որ բանի, փորձել են որևէ բանի հասնել, որևէ բան նվաճել, այն դեպքում, որ անհաջողակները նման որևէ բան չեն անում։
Митинг оппозиции на проспекте Баграмяна у здания Национального собрания Армении (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Հայերը երկընտրանքի առաջ են` փախչե՞լ երկրից, թե՞ գնալ իրենց հերոսների հետևից
Անհաջողակները կարծում են, որ իրենց բախտը չի ժպտում, որովհետև պարզապես չի ժպտում։ Նրանք բողոքում են ճակատագրից, համոզված են, որ մեղավորը անկանխատեսելի հանգամանքներն էին։
Ասում են` հաջողակ է նա, ով հավատում է իր հաջողությանը։ Անուննե՞ր։ Խնդրե՛մ։ Ջոն Ռոքֆելլերը Ամերիկայից, Արիստոտել Օնասիսը Հունաստանից, Սամվել Կարապետյանը Մոսկվայից, Խաչատուր Սուքիասյանը Երևանից։
Սովորաբար մենք հարգում ենք արևմտյան մեծահարուստներին, մերոնց, ինչպես ընդունված է, չենք սիրում, բայց խոստովանենք, որ նրանք բոլորը նույն միս ու արյունից են, ինչ մենք, ուղեղները նույն տեղում են գտնվում, որտեղ և մերը, բայց հաջողության մասին չենք մոռանում։
Ինչ միջոցների էին դիմում արտերկրում ամուսնանալ ցանկացող հայերը, երբ դեռ չկար համացանցը
«Դրան գումարած` ինտուիցիան»,– հուշում է պրոֆեսոր Ուայզմենը։ Հաջողակների մոտ 90 տոկոսն ասում է, որ վստահում է իր ինտուիցիային, երբ խոսքը վերաբերում է անձնական հարաբերություններին, և շուրջ 80 տոկոսը խոստովանում է, որ ներքին ձայնը կարևոր դեր է խաղացել կարիերայի ընտրության հարցում։ Այս առումով Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, նույն Խաչատուր Սուքիասյանն ու Սամվել Կարապետյանը բացարձակ ինտուիցիայով են օժտված։ Լսենք ներքին ձայնը նաև մենք։
Էլ ի՞նչ։ Այն, որ հաջողակ մարդիկ հնարավորություններ են ստեղծում և գործում դրանց համապատասխան, մշտապես ձգտում են որևէ բանի, անհաջողակները ոչինչ չեն անում` դառնալով պրոֆեսիոնալ նպաստ ստացողներ։ Հաջողության հասնում ենք այն ժամանակ, երբ համառություն ենք դրսևորում, չենք հանձնվում, չենք տրտնջում. այդ դեպքում ժամանակն էլ է մեր օգտին գործում։ (Մի հրաժարվեք նաև թալիսմաններից, խորհուրդ են տալիս փորձագետները, դրանք վստահություն են ներշնչում)։
Следы СССР в Армении. Машина марки ЕРАЗ армянского производства - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Երևանյան «թյունինգ». ինչպես էին հայերը մեքենաներ ստեղծում, որոնք ոչ ոք չէր գողանում
Ահա ևս մեկ խորհուրդ փորձառու մարդկանցից։ Նրանք, ովքեր հաջողակ են, իրենց անհաջողություններին այլ կերպ են նայում, քան նրանք, ում բախտը չի բերում. իրենց անհաջողության մեջ նրանք դրականն են տեսնում և հավատում, որ անհաջողությունն ի վերջո որևէ լավ բանի կբերի։
Պարզ ասած, հաճախ հիշեք «աստիճանի սկզբունքը»։ Կյանքի բարդ իրավիճակներում մենք երկու տարբերակ ունենք` մենք կա՛մ հանձնվում ենք, կա՛մ շարունակում գործել։ Հաջողակները կարողանում են որևէ լավ բան գտնել նույնիսկ այն դեպքում, երբ կյանքում սև գիծ է գալիս` մի՛ կենտրոնացեք անհաջողությունների վրա, մի՛ մոռացեք, որ յուրաքանչյուր անհաջողության մեջ կարելի է դրականը գտնել, ասում են փորձագետները։
Չի կարելի, իհարկե, բացառել նաև հանգամանքները։
Այն ռեստորանը, որտեղ աշխատանքի էր անցել Օնասիսը, պատահաբար մտել է հայտնի պարող Կառլոս Գարդելը։ Խմելուց հետո նա երգել է, և բուռն ծափերից հետո լսվել է մեկի կամացուկ լացը. երիտասարդ մատուցողն է արտասվել։ Երգը նրան հիշեցրել է հայրենիքը, որը նա լքել էր մի քանի ամիս առաջ։ Գարդելը պատանի Օնասիսին հրավիրել է միասին երգելու, հետո իր ճոխ սեղանի մոտ է նստեցրել։ Պատանին արտիստին սիգար է առաջարկել։
Մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», կամ հայերի բացահայտած Չինաստանը
Իմանալով, որ սիգարն Աթենքից է, այն գործարանից, որտեղ աշխատում էր Օնասիսի հայրը, պարողը նրան գործարք է առաջարկել։ Մի քանի ամիս անց Հարավային Ամերիկայում ամենահայտնի սիգարը դարձել է «Մելանժ Գարդելը»։ Թողնելով ռեստորանի աշխատանքը`Արիստոտել Սոկրատես Օնասիսը սկսել է զբաղվել սիգարների ներմուծմամբ, և այդ ճակատագրական հանդիպման շնորհիվ ապագա միլիարդատիրոջ առջև բացվել են հաջողության դարպասները։
...Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ կարող է այնպիսի դեպք պատահել, առանց որի Օնասիսը մատուցող կմնար, Կարնեգին` սովորական գրասենյակային աշխատող, իսկ Խաչատուր Սուքիասյանը` «Սիրիուս» գործարանի փականագործ։
Լրահոս
0