Խաղաղապահները մեկ օրում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել պայթունավտանգ առարկաներից

© Photo : official site of MoD of RFРоссийские саперы очищают местность от взрывоопасных предметов в населённом пункте Сос
Российские саперы  очищают местность от взрывоопасных предметов в населённом пункте Сос - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Խաղաղապահներն աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ականազերծել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրի տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Министр обороны Аршак Карапетян встретился с руководителем Российского миротворческого контингента в Карабахе, генерал-лейтенантом Рустамом Мурадовым (5 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարն ու ռուս խաղաղապահների ղեկավար Մուրադովը հանդիպել են
Ամեն օր Մարտունու շրջանում, սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման աշխատանքներ են իրականացնում։ Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրում են բնակավայրերն ու հարակից գյուղատնտեսական տարածքները։
«Մեկ օրում մոտ երկու հեկտար տարածք է մաքրվել։ Աշխատանքներն իրականացվել են Մարտունու շրջանի բնակավայրերի մերձակայքում։ Նախատեսվում է ևս 15 հեկտար տարածք մաքրել», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Աֆանասևը։
Վերջին 2 շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահներն ավարտել են 32 հա տեղանքի մաքրման աշխատանքները։ 12 շինությունում նրանք հայտնաբերել և ոչնչացրել են 14 պայթուցիկ նյութեր։
Ընդհանուր առմամբ ռուսական սակրավորները ստուգել են 1 920 շենք (դրանցից 31-ը սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ են), մաքրվել է ավելի քան 668,3 կիլոմետր ճանապարհ և ավելի քան 2 231,5 հեկտար տարածք, հայտնաբերվել է 25 781 պայթունավտանգ առարկա:
Медицинская амбулатория села Кармир Шука - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Թաղավարդն ու Կարմիր Շուկան կապահովվեն ջրով․ խաղաղապահները հետևում են աշխատանքներին
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала