00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս են կարողանում տաղանդով աչքի չընկնող քաղաքական գործիչները շահել ընտրողների սիրտը

© Sputnik / Asatur YesayantsДискуссия о высоком во время митинга протестующих на площади Республики (19 апреля 2018). Еревaн
Дискуссия о высоком во время митинга протестующих на площади Республики (19 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Այսօրվա Հայաստանում, ինչպես երբեք, հրատապ են այն հետազոտությունները, որոնց հեղինակները փորձում են հասկանալ, թե ինչ միջոցներով են կարողանում տաղանդով առանձնապես աչքի չընկնող քաղաքական գործիչները շահել ընտրազանգվածի սիրտը։
 
Միջուկային դարաշրջան՝ Հիրոսիմայից մինչև Թուրքիա
Բրիտանացի և ավստրիացի հայտնի գրող Էլիաս Քանետիի աշխատությունը հենց այդպես էլ կոչվում է՝ «Զանգվածը և իշխանությունը», բայց այս թեմային անդրադառնալու բազմաթիվ առիթներ  դեռ հաստատ կունենանք ապագայում։
 
Британский военный историк, писатель, драматург Сирил Норткот Паркинсон - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Նոր կառավարությունը կազմավորելիս բրիտանացի Փարքինսոնին էլ լսեք
Իսկ հիմա պարզապես մեջբերեմ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողի ամենահայտնի ասույթներից մեկը. «Առաջընթացը մի թերություն ունի՝ ժամանակ առ ժամանակ այն պայթում է»։
Երևի կհամաձայնեք՝ մինչև այժմ մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի պայթյունը տեղի է ունեցել ուղիղ 76 տարի առաջ հենց այս օրը՝ օգոստոսի 6-ին, երբ ամերիկացիները առաջին անգամ ատոմային ռումբ նետեցին ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա։​
Արդյո՞ք այն ժամանակ միանգամից էլ պարզ դարձավ, որ քաղաքակրթությունը թևակոխել է բոլորովին նոր մի փուլ՝ միջուկային զենքի դարաշրջանը։ 
Պատմաբանները վկայում են՝ երբ Ճապոնիայի միջուկային ռմբակոծությունից մի քանի ամիս առաջ Ամերիկայի նախագահ Հարի Թրումենը Պոտսդամի համաժողովում հպարտությամբ ակնարկեց, որ իր երկիրը աննախադեպ զենք է փորձարկել, որը կօգնի շատ արագ ավարտել Երկրորդ համաշխարհային պատերազմը, Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինը, արտաքուստ որևէ հետաքրքրություն չցուցաբերելով,  շատ չոր տոնով արտաբերեց. «Ուրախ եմ այդ մասին լսելով»։ Ու վերջ։
Ինչպես իր մահով անգամ Վլադիմիր Վիսոցկին խանգարեց կոմունիստական իշխանությունների քունը
Թրումենը և Չերչիլը եզրակացրին. «Այս մարդը բան չհասկացավ»։ Այնինչ Ստալինը հենց նույն օրը զանգահարեց ակադեմիկոս Կուրչատովին և հրահանգեց արագացնել սովետական միջուկային ռումբի ստեղծումը, որն այն ժամանակ արդեն ակտիվորեն մշակվում էր։
Президент Армен Саркисян приветствует боксера Ованнеса Бачкова после победы в 1/16 финала на Олимпиаде в Токио - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2021
Օլիմպիադան և Պանդորայի արկղը, կամ երբ Սարգսյանը չի կարող բարձրաձայն քաջալերել մարզիկներին
Այսպես սկսվեց միջուկային մրցավազքը, որն իր գագաթնակետին հասավ «սառը պատերազմի» տարիներին, երբ շատերը արդեն համոզված էին՝ մահաբեր մարտագլխիկներով հեռահար հրթիռներն ուր որ է՝ կարձակվեն։ Տրամաբանությունը սա էր՝ ինչպես թատերական ներկայացման ժամանակ պատից կախված հրացանը անպայման վերջում կրակելու է, այնպես էլ միջուկային հսկայական զինանոցը անխուսափելիորեն պիտի օգտագործվի։
Իսկ թվերն իրոք ահավոր էին։ ՄԱԿ-ի տվյալներով` 1945-ից մինչև 1990 թվականը ողջ աշխարհում արտադրվել է 70 հազար միջուկային մարտագլխիկ։ Դրանց առյուծի բաժինը, բնականաբար, գտնվում էր Ամերիկայում և «Սովետում»։ Միջազգային փորձագետները հաստատ պնդում էին, որ առաջիկա տարիներին միջուկային զենք ունեցող երկրների թիվը կհասնի 15-ի, իսկ մինչև 2030 թվականը՝ 50-ի։
Բարեբախտաբար, ամենահոռետեսական կանխատեսումները չիրականացան, Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնեցին իրենց միջուկային պոտենցիալը կրճատել ավելի քան 80 տոկոսով։ Բայց մտահոգությունը մնաց։ Միջուկային զենք մշակեցին Հնդկաստանն ու Պակիստանը, որոնք վերջին տասնամյակների ընթացքում առնվազն երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ։ Միջուկային զենք ունեցավ աշխարհի ամենափակ ու ամենաանկանխատեսելի պետություններից մեկը՝ Հյուսիսային Կորեան։
«Ի՞նչ եմ արել, որ տաք սուրճ էլ չեք տալիս. ընդամենը 77 մարդու եմ սպանել»
Որոշ տվյալներով` գոնե մի ժամանակ միջուկային զենք ուներ նույնիսկ Մյանման, որտեղ հիմա էլ ամենակոպիտ կերպով ոտնահարվում են մարդու իրավունքները։ Եվ գոնե առայժմ աշխարհում կա ընդամենը մեկ երկիր, որը ուներ միջուկային զենք, բայց կամովին հրաժարվել է դրանից։ Այդ եզակի պետությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունն է։​
Премьер-министр Словении Янез Янса на пленарном заседании в Европейском парламенте (6 июля 2021). Страсбург - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Նա խրտնեցրել է եվրոպացիներին ու 2 ոտքը դրել մի կոշիկի մեջ. ինչպես Յանշան շշպռեց Սորոսին
Իսկ իրողությունն այն է, որ այսպես կոչված Միջուկային ակումբի անդամ լինելը շատ գայթակղիչ է մանավանդ այն ռեժիմների համար, որոնք անսահման ամբիցիաներ ունեն և հավակնում են տարածաշրջանային լիդերի դերին։
Երևի հասկանում եք, որ խոսքն առաջին հերթին Թուրքիայի մասին է։ Դեռ երկու տարի առաջ Ռեջեփ Էրդողանը շատ թափանցիկ ակնարկ է արել։ Մեջբերեմ. «Աշխարհում չկա գեթ մի զարգացած երկիր, որը միջուկային մարտագլխիկներ չունենա։ 
Բայց այդ նույն երկրները մեզ ասում են՝ այ, դուք չեք կարող ունենալ։ Այս տրամաբանությունը ես չեմ կարող ընդունել», - բողոքել է Թուրքիայի առաջնորդը։
Մնում է հուսալ, որ միջազգային հանրությունը, որն իր ջանքերը կենտրոնացրել է հիմնականում Իրանի ուղղությամբ, այնուամենայնիվ, վերջապես պատշաճ ուշադրություն կդարձնի մեր մյուս հարևան  պետության ղեկավարի բավական վտանգավոր միջուկային հավակնություններին։
ԱՄՆ-ում` ընդհակառակը, կամ ինչպես ամրագրվեց անընդունելի իշխանություններին տապալելու դրույթը
Լրահոս
0