Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` որն է լինելու նորընտիր կառավարության առաջին անելիքը

© Photo : press office of the Government of RAПремьер-министр Никол Пашинян во время очередного заседания правительства Армении (26 ноября 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян во время очередного заседания правительства Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց նորընտիր կառավարության առաջին նիստը։ Նա ասաց, որ պաշտոնական ու ոչ պաշտոնական պայմաններում քննարկումներ կլինեն կառավարության ներկայացուցիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Կառավարությունն ըստ էության ձևավորվել է, չի նշանակվել միայն արտաքին գործերի նախարարը։ Նորընտիր կառավարության առաջին նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
И.о. премьер-министра Никол Пашинян беседует с вице-спикером НС Аленом Симоняном на митинге в поддержку победы партии Гражданский договор на внеочередных выборах (21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Ո՞ւմ հետ է ուզում հարևանություն անել Փաշինյանը. Ալեն Սիմոնյանն առաջարկ է ստացել նրանից
«Առաջիկայում պետք է զբաղվենք կառավարության ծրագրի և դրա իրականացման գործողությունենրի ցանկը հաստատելու գործով։ Մեր ծրագիրը պետք է հենված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխված ռազմավարության վրա ու քարոզարշավի ժամանակ ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` պաշտոնական և ոչ պաշտոնական պայմաններում քննարկումներ կլինեն կառավարության ներկայացուցիչների հետ, որպեսզի մինչև օգոստոսի 23-ը կարողանան ներկայացնել ԱԺ։
Ովքեր են հայտնվել նոր կառավարությունում. արտգործնախարար դեռ չունենք
Լրահոս
0