Փնտրում են Երևանում ոստիկանական ավտոմեքենային դիտմամբ հարվածած մեքենայի վարորդին

© Sputnik / Aram NersesyanМашина дорожной полиции
Машина дорожной полиции  - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Ոստիկանները մոտեցել են մեքենային, պահանջել, որ վարորդը դուրս գա, բայց երիտասարդը ոչ միայն չի ենթարկվել, այլև մեքենայով հարվածել է ոստիկանական ավտոմեքենային ու հեռացել։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Комитет госдоходов раскрыл схему перевозки наркотиков через онлайн-заказы - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
ԱՄՆ–ից եկած փոստային առաքանու միջից հայտնաբերվել է մոտ 24 գրամ «Մեթամֆետամին» թմրամիջոց
ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ իրացնելիս, 2021 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մոտեցել են Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային:
Օրենքով սահմանված կարգով ներկայանալով ավտոմեքենայի սրահում գտնվող երիտասարդին՝ ոստիկանները պահանջել են իջնել ավտոմեքենայից, սակայն նա, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ծառայություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության օպերլիազորին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, որից հետո ավտոմեքենան վարել ճանապարհի կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, սակայն վերջիններս հասցրել են փախչել ճանապարհի երթևեկելի գոտուց:
Դանակահարություն Երևանում. վիրավոր տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 185-րդ հոդվածի 1-ին մասով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը): Որոշվել է երիտասարդին որպես մեղադրյալ ներգրավել և նրա նկատմամբ հայտարարել հետախուզում:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, 27-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում
 
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն