Պուգաչովայի թոռան ու դստեր Dance battle-ը բուռն վեճեր է առաջացրել համացանցում. տեսանյութ

© Photo : Instagram / Максим ГалкинЛиза и Гарри Галкины
Лиза и Гарри Галкины - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Կլավան ու Լիզան ցուցադրել են իրենց տաղանդը, բայց իմպրովիզացիան Ալլա Պուգաչովայի հստակ ղեկավարությամբ վերածվել է մենամարտի։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը Instagram-ի իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել, որն անվանել է «Պարային իմպրովիզացիա»։ Սակայն առաջին իսկ կադրերից պարզ է դառնում, որ երեխաներն ավելի շուտ մրցում են, թե ով է ավելի լավ պարում։
Ալլա Պուգաչովան ցուցումներ է տալիս մե՛կ թոռնուհուն` Կլավային, մե՛կ դստերը` Լիզային: Երեխաներն էլ ջանք չեն խնայում և ամեն կերպ փորձում են հիացնել ու գոհացնել իրենց հայտնի մորն ու տատիկին:
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Максим Галкин (@maxgalkinru)

Մեկ օրում տեսանյութը դիտվել է ավելի քան 2 մլն անգամ։ Սակայն, ի տարբերություն հայտնի ընտանիքի կյանքի մասին նախորդ տեսագրությունների, երկրպագուները ոչ միայն հիացել են երեխաներով, այլև սկսել են վիճել, թե նրանցից ով է ավելի լավ պարում:
Ալլա Պուգաչովան երեկույթի է ներկայացել չափազանց կարճ հագուստով. լուսանկար և տեսանյութ
Գրեթե միաձայն եզրակացրել են` Քրիստինա Օրբակայտեի դուստր Կլավան առանձնանում է իր նուրբ շարժումներով ու պլաստիկայով («մորն է քաշել»․ նշել են օգտատերերը), իսկ Պուգաչովայի դուստր Լիզան` ռիթմի անհավանական զգացումով, երաժշտականությամբ ու արտիստիզմով։
«Սիրում եմ ջահելներին». Գալկինը Պուգաչովային նրանից փոքր ռետրո մեքենա է նվիրել. տեսանյութ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала