00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանից կատարվող ջրառն էապես կավելացվի. ըստ Փաշինյանի` «ափալ–թափալ» է այն իրականացվում

© Sputnik / Nelli DanielyanБерег Норашена на озере Севан
Берег Норашена на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Բաժանորդագրվել
Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով ցածր է, իսկ թույլատրելի 170 մլն մ³ ջրառից արդեն իսկ կատարվել է 157 մլն մ³-ը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Սանոսյանը նշեց, որ 2021թ.  օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը եղել է 226.21 մլն մ³` 2020թ. նույն ժամանակահատվածի 351.98 մլն մ³  համեմատ. թերլցվածությունը կազմել է 125.77 մլն մ³:
Рыбаки у озера - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը. մանրամասներ
«Շոգ եղանակով և քիչ տեղումներով պայմանավորված` Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորածից շուտ ջրի բացթողումներ։ Սևանա լճից 2021թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ և արդեն իսկ իրականացվել է 19 մլն մ³ ջրառ»,–ասաց Սանոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ մարտ ամսից սկսած` պետական ինստիտուտներն իրեն զեկուցել են, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ աճ է գրանցելու։
«Երբ այն ժամանակ զեկուցում էիք, թե Սևանա լճի աննախադեպ բարձր մակարդակ ենք ունենալու, էն ժամանակ չգիտեի՞ք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու։ Եվ երկրորդ, ինչո՞ւ է հուլիսի 2-ին կայացրած այս որոշումը վերջին պահին, ափալ-թափալ , առանց պատշաճ հանրային քննարկումների է կյանքի կոչվում։ Ո՞վ ունի այս հարցերի պատասխանը»,–նշեց Փաշինյանը։
Ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այս տարի աննախադեպ բարձր ջերմային ֆոն կա, ինչը կանխատեսելի էր, սակայն որ այսչափ շոգ ամառ կլիներ` կանխատեսելի չէր։
«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին
«Այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով ցածր է, իսկ թույլատրելի 170 մլն մ³ ջրառից արդեն իսկ կատարվել է 157 մլն մ³-ը»,–ասաց Պետրոսյանը։
Փաշինյանն էլ նշեց, որ մենք կանխատեսելու հարցում շատ լուրջ պրոբլեմներ ունենք` յուրաքանչյուր իր տված կանխատեսման համար պատասխանատվություն կրի։
Հավելենք, որ կառավարությունն ընդունեց Սևանից կատարվող ջրառի ծավալները մեծացնելու նախագիծը։
Սևանա լիճը փորձադաշտ չէ. մասնագետները գիտեն` ինչպես կարելի է մաքրել ջուրը
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱԺ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակը ամենաբարձրը կլինի վերջին 60 տարվա ընթացքում:
Լրահոս
0