00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուր խնդիրներ չենք ունեցել»․ Փաշինյանն ու Հարությունյանը խոսել են Արցախի մասին

© Photo / official site of the Prime minister of RAИ.о, премьер-министра Никол Пашинян на встрече с президентом Карабаха Араиком Арутюняном (9 июля 2021). Еревaн
И.о, премьер-министра Никол Пашинян на встрече с президентом Карабаха Араиком Арутюняном (9 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Բաժանորդագրվել
Վարչապետն ընդգծել է, որ Արցախում իրականացվող զուտ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik․ ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Встреча министра обороны РА Аршака Карапетяна с президентом Карабаха Араиком Арутюняном (6 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարն ու Արցախի նախագահը
Փաշինյանը հանդիպման սկզբում նշել է, որ 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում առաջնային խնդիրներից մեկն Արցախում բնականոն կյանքի վերականգնումն է, ինչի ուղղությամբ արդեն բավականին աշխատանք արվել է, բայց դեռևս մեծ անելիքներ էլ կան։
Նա ընդգծել է, որ զուտ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի։ Ըստ նրա՝ այս ուղղությամբ արդեն կոնկրետ անելիքներ են նշմարվում: Այս հարցում նաև կարևորել է Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիներ գտնելը, որոնք պիտի աջակցեն տնտեսության զարգացմանը, ներդրումների միջավայր ձևավորելուն:
«Իհարկե, հասկանալի է, որ սա ունի բազմաթիվ նրբություններ և կոմպոնենտներ ու մենք պետք է առանց շտապողականության, բայց մյուս կողմից անհրաժեշտ ժամանակում կայացնենք անհրաժեշտ որոշումներ, որպեսզի այս հարցերը կարողանանք լուծել»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյա իրավիճակում միանշանակ հաջողվել է Հայաստանի կառավարության հատկացրած ռեսուրսների հաշվին Արցախում պահպանել կայուն սոցիալական վիճակ:
«Անկախ տեղահանված բնակչության թվաքանակից՝ մենք սուր խնդիրներ չենք ունեցել»,- նշել է Արցախի նախագահը։
Նրա խոսքով՝ թեպետ մինչ այսօր բնակարանային հարցերի հետ կապված խնդիրներ կան, բայց սոցիալական վճարները թույլ են տվել լուծել այն խնդիրները, որոնք տեսնում են:
«Սոցիալական առումով Հայաստանի Հանրապետության կառավարության հասցեական քաղաքականությունը լուծել է այդ խնդիրները, զուգահեռ մենք որոշակի տնտեսական ծրագրեր ենք կարողացել իրականացնել, բայց այն, որ տնտեսությունը շատ ավելի մեծ ռեսուրսների ներարկման խնդիր ունի՝ պետք է գիտակցենք: Բոլոր ուղղություններով՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, ավանդական ճյուղերը, որոնց շնորհիվ Արցախի տնտեսությունը զարգանում էր, մեծ կորուստներ են ունեցել»,- հավելել է նախագահ Հարությունյանը։
Пресс-конференция лидера Армянского национального Конгресса Левона Тер-Петросяна (10 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի նախագահին
Նրա խոսքով՝ Արցախում ժողովրդագրական դրական պատկեր ունենալու համար սոցիալական ծրագրերից բացի պետք է իրականացնել տնտեսական կոնկրետ ծրագրեր՝ աշխատանքի ապահովման, տնտեսության վերականգնման նպատակով:
Նա նաև մի քանի վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ ցույց տալու նկատվող դրական միտումները։
«2021 թվականի պետական բյուջեի նախագծով մեր սեփական մուտքերը պլանավորել էինք 16-17 մլրդ դրամ, բայց հաստատ 30 մլրդ դրամի ցուցանիշն անցնելու ենք: Ամենախոշոր հարկատուն, գործատուն՝ «Բլեզ մեթալսը»՝ Կաշենի պղնձի հանքն արդեն աշխատում է 15-20 տոկոսով, և եթե մեզ հաջողվի նախանշած էներգետիկ ու ջրային ծրագրերն իրականացնել, արդեն հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներից այն կաշխատի իր հնարավորությունների 80-90 տոկոսով, ինչը լրացուցիչ 20-25 մլրդ դրամի մուտքեր կապահովի Արցախի պետական բյուջե»,- նշել է ԱՀ նախագահը։
Ըստ նրա՝ ջրային ծրագրերն արդեն սկսվել են, դրանք 3 ամսում կավարտվեն, իսկ էներգետիկ առումով շատ ավելի երկար ժամանակ է պետք: Զուգահեռ մեկնարկել են Չարեքթար-Գետավան հատվածում 17 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանի շինարարության աշխատանքները: Երկրորդ կարևոր ծրագիրն առնչվում է Սարսանգ-Մատաղիս հատվածում մինչև 25 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանի կառուցմանը։ Նախագահը վստահ է, որ «այդ պարագայում արդեն մենք դառնալու ենք ինքնաբավ»:
Հարությունյանն ասել է, որ որոշակի ծրագրեր են սկսվել նաև գյուղատնտեսության ոլորտում։
Լրահոս
0