00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավոր դարձած Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը

© Sputnik / Asatur YesayantsАртур Саркисян на заседании партии "Возрождающаяся Армения" (20 марта 2021). Еревaн
Артур Саркисян на заседании партии Возрождающаяся Армения (20 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Բաժանորդագրվել
Սիսիանի նախկին համայնքապետի փաստաբանները պատրաստվում են դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարաններում։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի -Sputnik. Դատարանը մերժեց «Հայաստան» դաշինքնի պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքը։ Պաշտպանական կողմը որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
«Այն, որ Վերաքննիչ դատարանի նախագահն իր վրա էր մակագրել բողոքը արդեն իսկ ակնկալում էինք, որ բողոքը մերժվելու է», –ասաց նա։
Роберт Кочарян - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի՞, թե՞ ոչ. ինչ է որոշել Վճռաբեկ դատարանը
Սիսիանի նախկին համայնքապետի փաստաբանները պատրաստվում են դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարաններում։
Պաշտպանը դեռ չի ծանոթացել դատարանի որոշմանն ու բողոքը մերժելու հիմնավորմանը։ Դատավորն այն չի տրամադրել, սահմանափակվել է եզրափակիչ մասի հրապարակումով։
Խաչատրյանը պնդում է, որ պաշտպանական կողմը ծանրակշիռ փաստեր ունի, որոնք վկայում են, որ իր վստահորդն ապօրինի է անազատության մեջ պահվում։
Փաստաբանի խոսքով` երբ Սիսիանի համայնքապետը տեղեկացել է, որ իր նկատմամբ որոշակի գործողություններ են սկսվում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու փոխարեն բացարձակ ճշտապահությամբ ներկայացել է ԿԸՀ, քննիչի կանչով նաև` վարույթն իրականացնող մարմին։
«Այդքանն էլ հերիք չէ, Սարգսյանն ապօրինի ձերբակալվել է։ Սա խոսում է այն մասին, որ դատարաններն անտեսում են մարդու դրսևորած օրինապահ վարքագիծն ու մերկապարանոց, ոչ ողջամիտ հետևության են գալիս ապագային վերաբերող գործողությունների վերաբերյալ»,- պարզաբանեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016թ. դեկտեմբերին Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի» շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն։ Ընկերության հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրը ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ։ Այսպիսով, Սիսիան համայնքին պատճառվել է 3 631 050 դրամի գույքային վնաս:
Քաջարանի համայնքապետը կմնա կալանքի տակ. դատարանը որոշում է կայացրել
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։
Նշենք, որ Էմին Խաչատրյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։
Լրահոս
0