Տաքսիների մատուցած ծառայությունների որակի ստանդարտներ պետք է ունենանք. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanВодители такси заблокировали дорожное движение на улице Абовяна (3 мая 2019). Еревaн
Водители такси заблокировали дорожное движение на улице Абовяна (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Նիկոլ Փաշինյանի խոսքով` տաքսիների հարկային և որակի հետ կապված հարցերը պետք է առանձնացվեն իրարից։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Տաքսիների մատուցած ծառայությունների որակի հետ կապված որոշակի ստանդարտ պետք է ունենանք։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում ստանդարտ տաքսի ծառայությունը մեռնող ծառայություն է` նկատի ունեմ այն դեպքը, երբ մարդիկ ձեռքով տաքսի են կանգնեցնում ու նստում։ Հարցն այն է, որ հիմա ավելի շատ ինտերնետային տաքսի ծառայություններն են ավելացել։ Տաքսի ծառայությունների որակի հետ կապված ստանդարտների ներդրումը պետք է սկսենք օդանավակայանում ծառայություն մատուցող տաքսիներից` հետագայում այն տարածելով ամբողջ հանրապետության վրա»,–ասաց Փաշինյանը։
Բացի այդ, ըստ նրա, հարկային հատվածն ու որակի մասը պետք է իրարից առանձնացնենք։ ՀՀ վարչապետի խոսքով` հարկային առումով անհրաժեշտ է ունենալ այնպիսի մեխանիզմ, որ պետությունը հնարավորինս քիչ գործ ունենա անհատի հետ։ Իսկ որակի առնչությամբ տեսչական վերահսկողության պետք է իրականացվի։
Социальная сеть Facebook - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Facebook-ում, Google–ում և էլեկտրոնային այլ հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն
Ի պատասխան էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ պետք չէ թերագնահատել ավանդական տաքսի ծառայությունը. այն դեռ հայաստանյան շուկայի կեսից ավելին է։
«Ինչ վերաբերում է հարկային մասին, ապա տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները միջնորդավճար են վերցնում վարորդից, որի համար ընկերությունը պարտավոր է պետությանն ԱԱՀ վճարել։ Սակայն տաքսիստն իր եկամուտներից հարկ չի վճարում` այս հարցը պետք է լուծվի»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` այլ երկրներում հարկային ծախսերն իր վրա վերցնում է պլատֆորմը` վարորդներին ազատելով հարկերից, և պետությունն աշխատում է ոչ թե ամեն մի տաքսիստի հետ առանձին, այլ հենց պլատֆորմների հետ։
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ըստ որի` հարկային օրենսգրքում ավելացվելու է էլեկտրոնային ծառայություն հասկացությունը, այսինքն` էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն։
«Մենք 7.5 անգամ ցածր արտադրողականություն ունենք, քան Եվրոպայի երկրների միջինն է». Քերոբյան
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն