Ո՞ւմ հետ է ուզում հարևանություն անել Փաշինյանը. Ալեն Սիմոնյանն առաջարկ է ստացել նրանից

© Sputnik / Asatur YesayantsИ.о. премьер-министра Никол Пашинян беседует с виде-спикером НС Аленом Симоняном на митинге в поддержку победы партии Гражданский договор на внеочередных выборах (21 июня 2021). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян беседует с виде-спикером НС Аленом Симоняном на митинге в поддержку победы партии Гражданский договор на внеочередных выборах (21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել է, թե ով պետք է դառնա իր հարևանը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
ՀՀ կառավարությունը - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Ովքեր են հայտնվել նոր կառավարությունում. արտգործնախարար դեռ չունենք
Ըստ պարբերականի` ԱԺ նախագահ ընտրվելուց հետո նա վարչապետ Փաշինյանից տեղափոխվելու առաջարկ է ստացել։ Կառավարական առանձնատներում ոչ բոլոր պաշտոնյաներին է իրավունք տրված բնակվելու։
Այստեղ, վարչապետից բացի, կարող են բնակվել նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով:
Սակայն, որպես կանոն, Պռոշյան փողոցի առանձնատներ տեղափոխվում են Նիկոլ Փաշինյանի հրավերը ստացած անձինք։ Սիմոնյանի ընտանիքը, ամենայն հավանականությամբ, կբնակվի այն առանձնատանը, որտեղ հեղափոխությունից հետո կարճ ժամանակ բնակվեց Փաշինյանների ընտանիքը, ապա վերանորոգեցին Սերժ Սարգսյանին պատկանող առանձնատունը, և այժմ բնակվում են այնտեղ։
Ալեն Սիմոնյանը գործի է անցել. նշանակումներ Ազգային ժողովում
Թերթը հիշեցնում է` 2018-ից հետո ընդամենը 3 պաշտոնյա է բնակվել այստեղ՝ վարչապետը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետի առաջարկությամբ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ի դեպ, Արարատ Միրզոյանի ընտանիքը դեռևս շարունակում է մնալ կառավարական առանձնատանը և, ըստ ամենայնի, դուրս չի գա, քանի որ լուրեր կան, որ Միրզոյանն առաջիկայում կնշանակվի արտգործնախարար։
Եթե անգամ այլ պաշտոնի անցնի, ապա Փաշինյանի առաջարկով կարող է մնալ առանձնատանը, քանի որ նոյեմբերի 9-ի միջադեպը Միրզոյանն ամիսներ անց էլ չի կարողանում հաղթահարել, իսկ պահպանվող ամառանոցում իրեն ապահով է զգում»:
Քաղաքականության մեջ ընկեր կամ նախկին ընկեր չունեմ. Վանեցյանը` Ալեն Սիմոնյանի մասին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала