Խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ․ Անդրեասյանը՝ լրագրողների տեղաշարժի մասին

© Sputnik / Andranik GhazaryanОператоры в ожидании выхода представителей КС по окончании заседания (25 сентября 2020). Еревaн
Операторы в ожидании выхода представителей КС по окончании заседания (25 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Ըստ արդարադատության նախարարի՝ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներում էլ լինում են սահմանափակումներ ազգային, պետական անվտանգության համար։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik․ Խոսքի ազատությունը կամ լրագրությունը բացարձակ արժեք չեն, և եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, պետք է հարգենք։ Դա մեր պետության պաշտպանության հարցն է։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը՝ մեկնաբանելով Ազգային Ժողովում լրագրողների տեղաշարժին վերաբերող սահմանափակումները։
Омбудсмен Арман Татоян в гостях у радио Sputnik  - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Հարցազրույց տալով` պաշտոնյան լրագրողին լավություն չի անում․ ՄԻՊ–ը` սահմանափակումների մասին
Նա հիշեցրեց, թե ով էր Նաիրի Հունանյանը և հավելեց՝ ազգային, պետական անվտանգության համար աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներում էլ լինում են սահմանափակումներ։
Ինչ վերաբերում է Panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանին, որի մուտքը ԱԺ երեկվանից արգելվել է, Անդրեասյանը նշեց, որ ցավում է, բայց նաև ընդգծեց․ «Նույնիսկ եթե ամենապրոֆեսիոնալ լրագրողն օրենք կամ կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչ բարձր առաքելությամբ է գործում՝ լրագրող է, իրավաբան է, բժիշկ»։
Այնուամենայնիվ, խոստացավ գործընկերների հետ քննարկել և ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների համար ստեղծել աշխատանքային ամենանպաստավոր պայմաններ։
Կարող եմ պատմել, թե ինչ են արել նախկինները․ Անդրեասյանը՝ խոստացված վենդետաների մասին
Լրագրողները վրդովվեցին այն փաստից, որ արդարադատության նախարարը զուգահեռներ տարավ իրենց և Նաիրի Հունանյանի միջև։ Նրանք նշեցին. «Նա տեռորիստ էր, ի՞նչ վտանգ ենք մենք հիմա ներկայացնում Ձեզ համար՝ Ձեր կողքին կանգնած։ Անգամ նախկին իշխանությունների՝ լրատվամիջոցների հանդեպ, այսպես կոչված, ռեպրեսիաների տարիներին, նման սահմանափակումներ գոնե Ազգային ժողովում չկային»։
Фотограф Лилиан Галстян - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան
«Եթե կա անվտանգության սպառնալիք, ես հաշտ եմ սահմանափակումների հետ, բայց դա պետք է արվի այնպես, որ չխանգարի լրագրողների ողջամիտ աշխատանքին։ Եթե կարող է որոշակի ազատ շարժի դեպքում լինել լրագրողների կերպարի տակ թաքնված վարձկաններ, և նույնիսկ նրանցից պետք է պաշտպանել, ուրեմն մենք պետք է հավատանք անվտանգության կարգին»,- հայտարարեց Անդրեասյանը։
Վեթինգը սկսված է. Անդրեասյանն ասաց` ինչպես են հեռացվելու կաշառակեր դատավորները
Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանը մեկնարկել է խորհրդարանում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումներով։
Նրանց տեղաշարժը հսկում են Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, առաջիկայում նախատեսվում է ընդհանրապես արգելել լրագրողներին մուտք գործել խորհրդարանի շենք, լինել միջանցքներում, հարցազրույցներ իրականացնել հայրենի օրենսդիրների հետ:
Նվաստացուցիչ և ստորացուցիչ է. ԱԺ-ի նոր կանոնները զարմացրել և զայրացրել են լրագրողներին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала