https://armeniasputnik.am/20210807/COVID-19-i-tsanr-yntacqy-voroshox-gortsone-haytnabervel-28593235.html
COVID-19–ի ծանր ընթացքը որոշող գործոն է հայտնաբերվել
COVID-19–ի ծանր ընթացքը որոշող գործոն է հայտնաբերվել
Գիտնականների կարծիքով` այդ լիպիդի օգնությամբ կարելի է մինչև 99% ճշգրտությամբ պարզել հիվանդության ծանրության աստիճանը։ 07.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-07T15:35+0400
2021-08-07T15:35+0400
2021-08-07T15:41+0400
աշխարհ
կորոնավիրուս
վիրուս
գիտնական
կորոնավիրուսը աշխարհում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/17/28048335_0:0:3072:1728_1920x0_80_0_0_ff87e3da689c1473e83517a463bdb5a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Մարդու արյան մեջ սֆինգոզին ամինասպիրտի պարունակության մակարդակը կարող է կանխորոշել` ինչպես պացիենտը կտանի կորոնավիրուսային վարակը։ Այս մասին հայտնել են Հարավային Կարոլինայի (ԱՄՆ) բժշկական համալսարանի գիտնականները։Ուսումնասիրությունը հրապարակվել է Scientific Reports գիտական ամսագրում։Նրանք ստուգել են առողջ մարդկանց և COVID-19–ով տարբեր աստիճանի հիվանդացած պացիենտների արյան շիճուկի մոտ 400 նմուշ։ Պարզվել է, որ սֆինգոզինի, ինչպես նաև դրա պարունակության մեջ գտնվող սպիտակուցի, թթու ցերամիդի (AC) բարձր մակարդակ ունեցող մարդիկ ասիմպտոմ են տանում վարակները։Սֆինգոզինի ցածր մակարդակը, հակառակը, լուրջ նախադրյալ է կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի համար։ Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են, որ նրանք, ովքեր COVID-19 են տարել և ունեցել է ախտանշաններ սֆինգոզինի մակարդակը 15 անգամ ցածր է եղել, քան ասիմպտոմ տարածների մոտ։Գիտնականների կարծիքով` այդ լիպիդի օգնությամբ կարելի է մինչև 99% ճշգրտությամբ պարզել հիվանդության ծանրության աստիճանը։ Այսօր նման անալիզները թանկ հետազոտություն են համարվում, որն անհնար է լայնորեն կիրառել բարդ սարքավորումների պատճառով։ ՀՀ-ն կընդլայնի երկրների ցանկը, որոնց համար «Ճամփորդիր առանց COVID -19»-ը կդառնա պարտադիրՍակայն ուսումնասիրությունների հեղինակները համոզված են, որ իմունաֆերմենտային անալիզի (ՄԻԱՎ–ի առաջնային ախտորոշման անալիզների նման) հիման վրա մշակած թեստը կարող է շահավետ և հասանելի այլընտրանք լինել։ «Եթե մեզ հաջողվի ասիմպտոմ պացիենտներին անջատել ախտանշաններ ունեցողներից, կկարողանանք ռեսուրսներն ու ուժերն ուղղել նրանց ուղղությամբ, ովքեր ավելի խոցելի են», – եզրափակել են գիտնականները։Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվելԱյդ ամենից բացի աշխատանքի արդյունքները կօգնեն տարանջատել պացիենտների տարբեր խմբերին և այդպիսով հեշտացնել խնդիրը հետագա ուսումնասիրությունների համար։
https://armeniasputnik.am/20210805/gitmakannery-haytnaberel-enCOVID-19-y-buzox-caxik-28553259.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/17/28048335_182:0:2913:2048_1920x0_80_0_0_df6032fc8fb0cda6e79ebeaaf5e42222.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, կորոնավիրուս, վիրուս, գիտնական, կորոնավիրուսը աշխարհում
աշխարհ, կորոնավիրուս, վիրուս, գիտնական, կորոնավիրուսը աշխարհում
COVID-19–ի ծանր ընթացքը որոշող գործոն է հայտնաբերվել
15:35 07.08.2021 (Թարմացված է: 15:41 07.08.2021) Գիտնականների կարծիքով` այդ լիպիդի օգնությամբ կարելի է մինչև 99% ճշգրտությամբ պարզել հիվանդության ծանրության աստիճանը։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Մարդու արյան մեջ սֆինգոզին ամինասպիրտի պարունակության մակարդակը կարող է կանխորոշել` ինչպես պացիենտը կտանի կորոնավիրուսային վարակը։ Այս մասին հայտնել են Հարավային Կարոլինայի (ԱՄՆ) բժշկական համալսարանի գիտնականները։
Ուսումնասիրությունը հրապարակվել է Scientific Reports գիտական ամսագրում։
Նրանք ստուգել են առողջ մարդկանց և COVID-19–ով տարբեր աստիճանի հիվանդացած պացիենտների արյան շիճուկի մոտ 400 նմուշ։ Պարզվել է, որ սֆինգոզինի, ինչպես նաև դրա պարունակության մեջ գտնվող սպիտակուցի, թթու ցերամիդի (AC) բարձր մակարդակ ունեցող մարդիկ ասիմպտոմ են տանում վարակները։
Սֆինգոզինի ցածր մակարդակը, հակառակը, լուրջ նախադրյալ է կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի համար։ Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են, որ նրանք, ովքեր COVID-19 են տարել և ունեցել է ախտանշաններ սֆինգոզինի մակարդակը 15 անգամ ցածր է եղել, քան ասիմպտոմ տարածների մոտ։
Գիտնականների կարծիքով` այդ լիպիդի օգնությամբ կարելի է մինչև 99% ճշգրտությամբ պարզել հիվանդության ծանրության աստիճանը։ Այսօր նման անալիզները թանկ հետազոտություն են համարվում, որն անհնար է լայնորեն կիրառել բարդ սարքավորումների պատճառով։
Սակայն ուսումնասիրությունների հեղինակները համոզված են, որ իմունաֆերմենտային անալիզի (ՄԻԱՎ–ի առաջնային ախտորոշման անալիզների նման) հիման վրա մշակած թեստը կարող է շահավետ և հասանելի այլընտրանք լինել։
«Եթե մեզ հաջողվի ասիմպտոմ պացիենտներին անջատել ախտանշաններ ունեցողներից, կկարողանանք ռեսուրսներն ու ուժերն ուղղել նրանց ուղղությամբ, ովքեր ավելի խոցելի են», – եզրափակել են գիտնականները։
Այդ ամենից բացի աշխատանքի արդյունքները կօգնեն տարանջատել պացիենտների տարբեր խմբերին և այդպիսով հեշտացնել խնդիրը հետագա ուսումնասիրությունների համար։