Բոլոր հիմքերը կան Ադրբեջանին պարտադրելու փոխհատուցել վնասները. Թաթոյան

© Photo : Tatev Duryan / press office of the Human Rights Defender of ArmeniaОмбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана в районе села Верин Шоржа (29 июля 2021). Гегаркуник
Омбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана в районе села Верин Шоржа (29 июля 2021). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պնդում է, որ պետք է գործել «ամեն րոպեն թանկ է» սկզբունքով, որովհետև անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական:
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական իշխանություննները պետք է հատուցեն, որովհետև անվտանգությունից բացի, խաթարել են ՀՀ բնակիչների խաղաղ ու բնականոն կյանքը, մարդկանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից ու ստեղծել սոցիալական լրջագույն խնդիրներ: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այն հիմքերին, որոնք ունի մեր պետությունը համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։
Ադրբեջանցի զինծառայողները Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերից գողացել են 8 կով և 1 ցուլ. ՄԻՊ
Facebook-ի պաշտոնական էջում նա հրապարակել է Սյունիքի Քարահունջ համայնքի բնակչին տրված կադաստրյային վկայականը, որը հաստատում է նրա սեփականության իրավունքը պտղատու այգու նկատմամբ: Փաստաթուղթը տրված է 2002թ.՝ ՀԽՍՀ Հողային բարեփոխումների և սեփականության տեղական հանձնաժողովի 1991թ. հիմքով: Թաթոյանի խոսքով՝ կան ավելի վաղ ժամանակներից ու նույնիսկ ժառանգությամբ փոխանցված հողատարածքներ։
Պաշտպանի նշում է, որսա բազմաթիվ օրինակներից մեկն է, երբ մարդը զրկվել է օրինական փաստաթղթերով իրեն պատկանող այգուց կամ տնից, քանի որ դրա վրա անօրինական ներկա են ադրբեջանական զինծառայողները:
«Այս օրինակը ևս ապացուցում է, որ ՀՀ պետական սահմանների հետ կապված ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի, չի կարող հաջողություն ունենալ կամ լինել թույլատրելի, եթե հաշվի չառնի մարդկանց իրավունքները կամ եթե չվերականգնի այն իրավունքները, որոնք խախտված են:Բայց պետք է գործել «ամեն րոպեն թանկ է» սկզբունքով»,- պնդում է Թաթոյանը։
Վստահ է՝ մեր պետությունն ունի բոլոր հիմքերը՝ ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության ենթարկելու ու մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները հատուցելուն պարտադրելու համար:
Озеро Сев Лич - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
Ադրբեջանցիները կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Մարդու իրավունքների պաշտպանը նախազգուշացնում է՝ անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական:
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած սահմանազատման և սահմանազատման խնդիրների ֆոնին։
Լարվածության առաջին օջախը մայիսի 12-ին էր. այն ժամանակ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում։
Հուլիսի 14-ին Ադրբեջանն էսկալացիայի գնաց արդեն Նախիջևանի ուղղությամբ։ Հարձակման ենթարկվեցին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերը։ Այստեղ փոխհրաձգության ընթացքում հայ զինվոր զոհվեց, ավելի ուշ վիրավորվեց Երասխի գյուղապետը։ Միջադեպերը պարբերական բնույթ են կրում։
Հուլիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզում կրակ են բացել արդեն մայիսին գրաված դիրքերից: Գիշերային և առավոտյան մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3 զինվորական, 4-ը վիրավորվել են:
 
 
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն