00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դավիթն» ու «Նարեն» չեն զիջում դիրքերը. էլ ո՞ր անուններ են նորաձև այս տարի

© Photo : Unsplash / Tuva Mathilde LølandНоворожденный ребенок
Новорожденный ребенок - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
Բաժանորդագրվել
2021 թվականի հունվար–հունիսին Հայաստանում ծնվածների թիվը 17 հազար 211 է։ Մահացածներինը` 16 627։ Առաջին կիսամյակի ընթացքում 8130 ընտանեկան միություն է կազմվել, 2002–ն էլ դիմել են ամուսնալուծության։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Վեցերորդ տարին անընդմեջ Հայաստանում ամենատարածված անունների վարկանիշը նորածինների շրջանում գլխավորում են Դավիթն ու Նարեն։ 2021 թվականի առաջին վեց ամիսների տվյալներն է ներկայացնում Ազգային վիճակագրական ծառայությունը։
Նշվում է, որ 2021 թվականի առաջին կիսամյակում երկրում 8 249 աղջիկ և 8 962 տղա է ծնվել։
Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում 559 տղա ստացել է Դավիթ անունը, 337 աղջիկ` Նարե։ Ամենայն հավանականությամբ, տղաներին այդպես են կոչում «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսի պատվին։
Новорожденный ребенок - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Հայաստանում ընտանիք կազմողների ու նորածինների թիվն ավելացել է
«Տղայական» վարկանիշում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Նարեկ անունը, որով կոչել են 402 նորածնի։ Ի դեպ, հայերի շրջանում տարածված այս անունը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում վեցերորդ տարին անընդմեջ։ Աղջիկների անունների վարկանիշում երկրորդ տեղում է Մարիան` այսպես են անվանակոչել 299 երեխայի։
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում են Մոնթե (308) և Արփի (267) անունները։ 2020 թվականին Մոնթեն վարկանիշի հինգերորդ հորիզոնականում էր, հիմա «բարելավել» է դիրքերը։
Չորրորդ տողում են Տիգրան (298) և Մանե (246) անունները։ Հինգերորդում` Արեգն (263) ու Անգելինան (242)։ Ի դեպ 2020 թվականի արդյունքներով` Անգելինան պատվավոր առաջին եռյակում էր, այս տարի այն մի փոքր «զիջել» է իր դիրքերը։
«Մեր փոքրիկը դարձավ 40 օրական»․ Հռիփսիմե Հակոբյանը նորածին որդու լուսանկարն է ցուցադրել
Վեցերորդ հորիզոնականում են Մարի (198) և Հայկ (254) անունները։ Յոթերորդ տեղում են` Եվան (177) և Մարկը (245), ութերորդում` Մարիամն (177) ու Միքայելը (191)։  Վարկանիշում իններորդ և տասներորդ հորիզոնականները կիսում են Անահիտ (159), Ալեքս (189), Սոֆի (153) և Արմեն (173) անունները։
Լավ լուր. Համալսարանականի բժիշկները բարեհաջող վիրահատել են բնածին արատով նորածնին
Վարկանիշի 50 անունների թվում են նաև Էլիզա, Մոնիկա, Միլա, Արինա, Էմիլի, Ամելի, Լիկա, Արիանա, Ադրիանա, Էլինա, ինչպես նաև Դանիել, Լեո, Ալեքսանդր, Վան, Մաքս, Հենրի և մի շարք այլ անուններ։
Նշենք, որ 2021 թվականի  հունվար–հունիսին ծնվածների թիվը 17 հազար 211 է։ Մահացածներինը` 16 627։ Առաջին կիսամյակի ընթացքում 8130 ընտանեկան միություն է կազմվել, 2002–ն էլ դիմել են ամուսնալուծության։
Լրահոս
0