Մակունցին ու Կարապետյանին չեն ընդունում, տեղի հայ համայնքները դժգոհ են. «Փաստ»

© Sputnik / Asatur YesayantsПредседатель парламентской фракции "Мой шаг" Лилит Макунц у штаба партии "Гражданский договор" после завершения досрочных выборов в Парламент Армении (21 июня 2021). Еревaн
Председатель парламентской фракции Мой шаг Лилит Макунц у штаба партии Гражданский договор после завершения досрочных выборов в Парламент Армении (21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
Նոր դեսպանների նշանակումները դժգոհություն են առաջացրել նաև բազմամյա դիվանագետների շրջանում, որոնք տեղի ունեցողը վիրավորական են համարում։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Սփյուռքահայ մի շարք համայնքներում դեսպանների նոր նշանակումները դժգոհության ալիք են բարձրացրել։ «Փաստ» թերթը, վկայակոչելով ԱԳՆ-ի իրենց աղբյուրները, գրում է, որ մասնավորաբար Լիլիթ Մակունցի նշանակումը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում բավականին վատ է ընդունվել տեղի հայ համայնքի մեծ մասի, այդ թվում՝ ԱՄՆ-ում գործունեություն ծավալող հայկական ակտիվ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։
Доцент кафедры международных отношений и дипломатии ЕГУ, эксперт Григор Баласанян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
ՌԱԴԻՈ
Մակունցին կհաջողվի՞ կյանքի կոչել ԱՄՆ-ից ունեցած սպասելիքները. Բալասանյանը կասկածներ ունի
Թերթի տեղեկություններով՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ուկրաինայում, թե՛ մի քանի այլ երկրներում հիմնական դժգոհությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նոր նշանակումները բացառապես քաղաքական են, ընդհանրապես չեն բխում հայ համայնքների շահերից։ Ավելին՝ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մի քանիսը թերթին ասել են, որ Մակունցն այն կերպարը չէ, որ կարողանա լուծել ԱՄՆ-ի հայ համայնքի խնդիրները։
«Արդեն իրականություն դարձած ու սպասվող քաղաքական դեմքերի նշանակումները, բացի հասարակությունից, մեր տեղեկություններով, լուրջ դժգոհություն են առաջացրել նաև հայ դիվանագետների շրջանում, քանի որ դիվանագիտության և միջազգային հարաբերությունների հետ ոչ մի կապ չունեցող անձանց օրվա իշխանությունները շռայլորեն շնորհում են դեսպանի բարձր կոչում, ինչն ուղղակի վիրավորական է ոլորտում բազմամյա վաստակ ունեցող անձանց համար»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ դիվանագիտական համակարգում փոփոխությունները շարունակվում են,  այդ թվում՝ տարբեր երկրներում նոր դեսպաններ են նշանակվում։ Վերջին աղմկահարույց նշանակումը «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավար Լիլիթ Մակունցի նշանակումն էր ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։
Վլադիմիր Կարապետյանը պատրաստ է զարգացնել Ուկրաինայի հետ հարաբերությունները
Հավելենք, որ այս տարվա հունիսին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Նրա՝ այդ պաշտոնում նշանակվելու լուրը վաղուց էր շրջանառում մամուլում:
Ըստ լուրերի` նրա կինը՝ Լիլիթ Նազարյանը, դեռ նախորդ տարվա հոկտեմբերից ապահովում է Փաշինյան-Ալիև գաղտնի կապը և Կիևում մի քանի հանդիպում է ունեցել Ալիևի ներկայացուցչի հետ: Ըստ նույն աղբյուրների` ադրբեջանական կողմը պահանջել էր, որ Փաշինյանի կապավորը լինի պաշտոնատար անձ, ինչով էլ մեկնաբանվում էր Կարապետյանի նշանակման հավանականությունը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն