Մինչև նոյեմբերի 11-ը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում որևէ համերգ չի կայանա. Բեգլարյան

© Sputnik / Aram NersesyanЗащитник прав человека Карабаха Артак Бегларян
Защитник прав человека Карабаха Артак Бегларян - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Արցախի ԿԳՄՍ նախարարն ու ինքը տեղյակ չեն Անդրեի` Ստեփանակերտում ծրագրած համերգի մասին։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կայանա։ Facebook- ի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշում է, որ վերջին օրերին կրկին թեժացել է Վերածննդի հրապարակում համերգի կազմակերպման հարցը՝ հասարակությանը բաժանելով երկու մասի: Այս առնչությամբ նա պարզաբանում է ներկայացրել։
Տեղեկացնենք, որ երգիչ Անդրեի «Ցավըտ տանիմ, Արցախ» համերգը Վերածննդի հրապարակում նախատեսված էր օգոստոսի 8-ին՝ 20:00-ին։
Մեզ բոյկոտողները հիմա գուցե ասեն` դուք ճիշտ էիք. «Արցախի Ձայներ» խումբը բարեգործական համերգ կունենա - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2021
Մեզ բոյկոտողները հիմա գուցե ասեն` դուք ճիշտ էիք. «Արցախի ձայներ» խումբը համերգ կտա
Բեգլարյանի խոսքով՝ իր՝ պետնախարար նշանակվելուց հետո ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին ցուցում է տվել, որ առնվազն մինչև նոյեմբերի 11-ը Վերածննդի հրապարակում որևէ համերգ չկազմակերպվի ու չթույլատրվի՝ անկախ դրա բնույթից, հեղինակից ու բովանդակությունից:
«Այդ որոշման նպատակն է` քանի դեռ 2020թ. պատերազմի զոհերի տարին չի լրացել, մենք խոշորամասշտաբ համերգային միջոցառումներ չպետք է կազմակերպենք՝ հաշվի առնելով հասարակության մեջ ընդունված բարոյական կանոններն ու արժեքները: Կարծում եմ՝ այդ առումով մեկ տարին ողջամիտ ժամկետ է հանրային նման միջոցառումների սահմանափակման համար»,- ընդգծում է Բեգլարյանը։
Նշում է՝ որոշումը կայացվել է նաև այն պատճառով, որ հասարակությունը չերկպառակտվի. այս զգայուն իրավիճակում հանրային համերաշխության երաշխավորումը  գերնպատակ է:
«Այդ մոտեցումը տեղին ու բարոյական է հատկապես այն պայմաններում, որ դրան ընդգծված կողմ են մեր զոհված հերոսների բազմաթիվ հարազատներ ու այլ քաղաքացիներ, և մենք իրավունք չունենք դեմ գնալ նրանց հույզերին»,- շեշտում է Բեգլարյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է Վերածննդի հրապարակում երգիչ Անդրեի համերգ ծրագրվել, Բեգլարյանը բացատրում է այսպես՝ «ոչ արդյունավետ հաղորդակցություն լիազոր մարմինների հետ»:
Արցախի հորովելը` Արցախի լեռներում. Սիրուշոն նոր տեսանյութ է հրապարակել
Նրա խոսքով՝ համերգի հարցով զբաղվել է մշակույթի ոլորտում որևէ լիազորություն չունեցող պաշտոնատար անձ ու մարմին, և ԿԳՄՍ նախարարն ու անձամբ ինքը համերգի մասին տեղեկացել են հայտարարության տարածումից օրեր անց՝ օգոստոսի 5-ին:
«Ես նույն օրը զանգահարել եմ Անդրեին, հարցը քննարկել նրա հետ ու առաջարկել համերգը տեղափոխել Ստեփանակերտի մշակույթի ու երիտասարդության պալատ: Եվ այդ նույն առաջարկը կանեի, եթե Անդրեի փոխարեն մեկ այլ (ներառյալ՝ աշխարհահռչակ) մշակութային գործիչ լիներ»,- ընդգծում է Բեգլարյանը։
Участница квеста Приходи в дом бабушки супер Нране Арпи Ванян - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Պատկերացնում եմ՝ ինչպես եմ Հադրութ մտնում, գերեզման վազում․ արցախցիների կյանքը կռվից հետո
Նա նաև դիմել է հանրությանը՝ խնդրելով զերծ մնալ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց տարբեր մարդկանց նկատմամբ։
Նա նաև հավելում է, որ իր կարծիքով՝ մշակութային զուսպ միջոցառումները ավելի քան անհրաժեշտ են այս իրավիճակում, որ հնարավոր լինի հոգևոր սննդի միջոցով գոնե որոշ չափով մեղմել ժողովրդի ցավերը և մղել արարման, ստեղծագործման ու կյանքի շարունակման:
Հիշեցնենք՝ երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որում մի տղամարդ դանակով պատռում էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրված երգիչ Անդրեի համերգի պաստառը։ Տղամարդը նշում էր, թե երբ իր երեխային կբերեն, թող այն ժամանակ էլ համերգ անեն։
Ավելի ուշ երգիչը Facebook-ի իր էջում մեկնաբանել էր միջադեպն ու նշել, թե այն, ինչ նախատեսվում է, հերթական համերգը չէ։ Հնչելու են հոգևոր, հայրենասիրական երգեր՝ նվիրված Արցախին, անմահացած հերոսներին, որդեկորույս մայրերին։
«Մեր հանդիպումը չի չեղարկվի` անկախ խոչընդոտներից, որովհետեւ բազմաթիվ արցախցիներ սպասում են դրան։ Մեր ապրումներն, այո, անասելի ծանր են, բայց ոգին` միշտ ամուր»,- նշել էր Անդրեն։
Նա հավելել էր, որ մարդիկ պետք է ոչ թե իր դեմքը պատռեն պաստառից, այլ դավաճանների դեմքը պատռեն։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն