23-ամյա Դավիթ Դավիթյանը պայմանագիր կնքեց ռուսական «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հետ

© Sputnik / Andranik GhazaryanБорьба за мяч между футболистами Давидом Давидяном (Алашкерт) и Олаолувой Оджетундой (Севан) во время товарищеского матча между клубами (29 июня 2021). Агверан
Борьба за мяч между футболистами Давидом Давидяном (Алашкерт) и Олаолувой Оджетундой (Севан) во время товарищеского матча между клубами (29 июня 2021). Агверан - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Դավիթ Դավիթյանի ու Երևանի «Ալաշկերտի» պայմանագիրն ավարտվել էր այս տարվա օգոստոսի 2-ին:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Երևանի «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Դավիթյանը պայմանագիր է կնքել ռուսական «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հետ: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Давид Давидян в матче против ФК Динамо - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Ռուսական ակումբը պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ
«Ողջունում ենք Դավիթին «Խիմկիում» և մաղթում հաջող ելույթներ մեր ակումբում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Դավիթյանը համալրել է ակուբի կազմը՝ «Ռոստով» ՖԱ-ի հետ հանդիպումից առաջ։
Դավիթյանի պայմանագիրը «Ալաշկերտի» հետ ավարտվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին։
«Ուզում եմ, որ դա կրկնվի». Հարոյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Կադիսի» ֆուտբոլիստ
«Ալաշկերտի» կազմում Դավիթյանն անցած մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն, անցկացրել է 19 հանդիպում՝ աչքի ընկնելով 5 գոլով և 3 գոլային փոխանցմամբ:
23-ամյա Դավիթյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала