Գյումրիում զինծառայողի և նրա կնոջ մահվան դեպքով քրգործ է հարուցվել. նոր մանրամասներ

© Pixabay / Pikrepo Зажженные свечи
Зажженные свечи - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակում պայթյունի հետևանքով ամուսինների մահվան հետ կապված քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Полицейский автомобиль на проспекте Маштоца - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Սպանություն Էջմիածնում. 35–ամյա վարձակալը դանակահարել է տարեց տանտերերին ու հարևանին
Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակից լսվել է պայթյունի ձայն:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել է քննչական խումբը և նշված տան բակում հայտնաբերել Գյումրի քաղաքի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կապիտան, 1986թ. ծնված տղամարդու և վերջինիս հղի կնոջ՝ Գյումրի քաղաքի 1992թ. ծնված բնակչուհու դիերը՝ նռնակի պայթյունին բնորոշ հետքերով և վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ակնհայտ հղի կնոջ սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը)։
Երևանում նռնակով հարձակում կատարած տղամարդիկ եղբայրներ են․ նրանց բերման են ենթարկել
Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվոմ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է նռնակի պայթուցիչի նմանվող առարկա՝ նռնակի թողարկման լծակ, պայթուցիչի օղակ, ինչպես նաև՝ մարդկային պտուղ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
35–ամյա տղամարդը պայթուցիչով նռնակը ձեռքին շրջել է Ճամբարակում. ոստիկանության տեսանյութը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала