00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու էր Նազար պապը կավե գնդիկներ ուտում, կամ ինչպես Գեղամ թոռան թոնիրներն ԱՄՆ հասան

© Sputnik / Aram NersesyanГончары Гегам с сыном Грантом
Гончары Гегам с сыном Грантом - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Բաժանորդագրվել
Քանաքեռում պաշտոնապես Բրուտների փողոց չկա, բայց անգամ տաքսու վարորդներից շատերն այդ փողոցը հենց բրուտների անունով գիտեն։ Արդեն երկար տարիներ է՝ Ղարիբյանների գերդաստանը բրուտագործությամբ է զբաղվում, իսկ վերջին կես դարը՝ թոնրագործությամբ։
Ղարիբյանների ընտանիքում բրուտագործությունը ոչ թե պարզապես աշխատանք է կամ արհեստ, այլ էրգրի մասին սերնդեսերունդ փոխանցվող պատմություն, պապենական հիշողություն։ Վարպետ Գեղամի ապուպապերն Արևմտյան Հայաստանի Բիթլիսի շրջանում հայտնի բրուտներ էին։ Այնտեղ նրանք ոչ միայն կավե սպասք էին պատրաստում, այլև թոնիրներ։
1915 թվականին Նազար պապն ընտանիքի հետ մազապուրծ հասավ ներկայիս Հրազդանի շրջան։ Այդ ժամանակ վարպետ Գեղամի հայրը 3 տարեկան էր։ 30-ականներին նրանք Հրազդանից տեղափոխվեցին Երևանին հարակից Քանաքեռ շրջան ու շարունակեցին կավե կուժ ու կուլա պատրաստելը։ Նազար պապն իր որդուն արհեստը փոխանցեց, որդին իր որդուն՝ Գեղամին, վարպետ Գեղամն էլ իր որդուն՝ Հրանտին։
© Sputnik / Aram NersesyanГончар Гегам
Гончар Гегам - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Гончар Гегам
Վարպետ Գեղամը
«Սրանով հարստանալ չես կարող, բայց ապրում ենք, տուն ենք պահում, և ամենակարևորը՝ սա մեր ազգայինն է, չենք ուզում, որ կորչի»,- ասում է վարպետն ու ցույց տալիս շատ տարիներ առաջ Նազար պապի պատրաստած կուժը։ Հիշում է կանաչաչյա պապին՝ չարխի առջև նստած՝ կավին ձև տալիս։
Ասում է՝ թեպետ մանկությունը կավի մեջ է անցել, բայց առանձնապես  բրուտագործությամբ չէր հետաքրքրվում, ցեխոտ գործ էր համարում։
© Sputnik / Aram NersesyanГончар Гегам работает в своей мастерской
Гончар Гегам работает в своей мастерской  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Гончар Гегам работает в своей мастерской
Աշխատանք կավի հետ
«75 թվին, որ Կոլխոզ շուկան փակեցին, մեզ էլ տեղ չտվեցին կուժ և կուլա վաճառելու, ես էդ ժամանակ բանակում էի, ընտանիքս որոշեց, որ միայն թոնիրներ է պատրաստելու։ Բանակից եկա, սկսեցի հորս օգնել»։
Այդպես սկսվեց վարպետ Գեղամի ու թոնիրների պատմությունը։

Հայկական թոնիրը պարզապես փուռ չէ

Թե ինչպես կամ երբ թոնրի գյուտն արվեց, ստույգ հայտնի չէ։ Բայց այն, որ թոնիրը շատ հարյուրամյակների ու նույնիսկ հազարամյակների պատմություն ունի, հնագիտական պեղումներն էլ են ապացուցում։ Ասում են`հնում նույնիսկ չգործածվող թոնիրները մոխրով չէին լցնում և չէին տեղահանում՝ հավատալով, որ թոնիրը տեղահանելը նույնն է, թե օջախդ քանդես: Գետնափոր թոնիրն իսկապես հրաշալի հայտնագործություն է եղել հայկական ընտանիքի համար։ Կերակուր պատրաստելուն զուգահեռ այն տունը տաքացրել է գետնի ամբողջ մակերեսով, նպաստել, որ հողը չխոնավանա, հետևաբար ընտանիքի անդամներին հեռու է պահել խոնավության բերած տարբեր բացասական հետևանքներից:
© Sputnik / Aram NersesyanԻնչպես հայկական թոնիրներն օվկիանոսից այն կողմ հասան
Ինչպես հայկական թոնիրներն օվկիանոսից այն կողմ հասան - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Ինչպես հայկական թոնիրներն օվկիանոսից այն կողմ հասան
Վարպետ Գեղամը
Վարպետ Գեղամն էլ միանգամից հիշում է մանկությունը տատ ու պապի գյուղի տունը։ Հաց թխելու հաջորդ օրը երեխաներով «թոնիրն էին կախվում», այսինքն՝ նստում էին թոնրի շուրթին, ոտքերը թոնրի մեջ կախում։ Վստահ է՝ հենց «թոնիր կախվելու» սովորության շնորհիվ էլ հնում այսքան կանացի հիվանդություններ չկային, տղամարդիկ էլ ավելի առողջ էին։
© Sputnik / Aram NersesyanКувшин, приготовленный дедом Гегама Назаром
Кувшин, приготовленный дедом Гегама Назаром - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Кувшин, приготовленный дедом Гегама Назаром
Ղարիբյանների ստեղծածը
Երբ ասում ենք ավանդական հայկական հաց, նկատի ունենք ոչ թե բաղադրությունը, այլ այն, թե ինչպես է թխվում: Ու հայկական հաց լսելիս` միանգամից մտապատկերում թոնիրն է։ Վարպետ Գեղամը պնդում է՝ կավե թոնրում ինչ էլ եփվի, ավելի համեղ է դառնում՝ հաց, խորոված, կաթսայով կախված ճաշ։ Ըստ նրա՝ յուրահատուկ համ տվողը հենց կավն է։

Թոնիրն այսօր

Իր հաջողության պատմության մեջ գաղտնիք չկա։ Վարպետ Գեղամն ասում է՝ յուրաքանչյուր թոնիր պատրաստում է այնպես, կարծես հենց իր համար անի։ Կավը հիշողություն ունի, դրա համար էլ ամեն թոնրի մեջ հոգի է դնում, որ թոնիրն էլ իր տերերին բարով ծառայի։
Ասում է՝ միանման թոնիր չի լինում, բայց եթե մի 20-30 տարի էլ անցնի՝ ինքն էլ իր պատրաստած թոնիրները կճանաչի։
© Sputnik / Aram NersesyanГончары Гегам с сыном Грантом
Гончары Гегам с сыном Грантом - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Гончары Гегам с сыном Грантом
Գեղամ և Հրանտ Ղարիբյանները
 Թոնիրների պահանջարկից վարպետը չի դժգոհում, ոչ միայն Հայաստանից են թոնիրներ պատվիրում, այլև Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից։ Նշում է՝ մեծածավալ պատվերների մասին չի խոսքը, բայց նորմալ է, ընտանիքին պահում ու միաժամանակ իր գերդաստանի արհեստը պահպանում է։
Կաղնուց` տակառ, խաղողից` գինի. Պողոսյանները բիզնես են հիմնել սահմանամերձ Տավուշում
Մի քանի տարի առաջ էլ հայկական պատվիրակության կազմում մեկնեց Վաշինգտոն՝ Սմիթսոնյան փառատոնում հայկական թոնրագործությունը ներկայացնելու։ Հենց տեղում թոնիրներ էր պատրաստում, վարպետաց դասեր անցկացնում։ Ասում է՝ մեծ հետաքրքրություն կար, ԱՄՆ տարբեր հատվածներից էին գալիս, հայկական գետնափոր թոնիրներով հիանում։ Միասին փոքրիկ թոնիրներ էին պատրաստում, բայց դե մեկ անգամ տեսնելով՝ չես սովորի։
© Sputnik / Aram NersesyanИзделия в мастерской гончара Гегама
Изделия в мастерской гончара Гегама - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Изделия в мастерской гончара Гегама
Ղարիբյանների պատրաստած թոնիրները
Թոնրագործությունը մեծ գաղտնիքներ ունի, Ղարիբյանների ընտանիքում սերնդեսերունդ փոխանցվող գաղտնիքները հազար փակի տակ են պահվում։ Վարպետ Գեղամը խոստովանում է՝ անգամ բանվոր չի պահում՝ գաղտնիքը գաղտնի պահելու համար։ Ծանր գործերը որդին՝ Հրանտն է ստանձնել։ Հպարտ է, որ որդին ի վերջո որոշեց իրենց գերդաստանի արհեստը սովորել։ Հիմա հայր ու որդի՝ մեջք մեջքի տված համառ կավի հետ լեզու են գտնում։ Ի դեպ, մի մեծ գաղտնիք էլ կավի հետ է կապված։

Կավը՝ հազար ցավի դարման

Պարզվում է՝ լավ ու վատ կավ կա։ «Իմ ամբողջ կյանքում ուր գնացել եմ, ես կավ եմ նայել։ Հիմա էլ է այդպես։ Հենց կավին մոտենում եմ, ջրով մի հատ տրորում եմ, ձեռքով խաղացնելուց արդեն հասկանում եմ, թե կավն ինչ որակ ունի։ Անցյալ տարի մի տեղ եմ գտել, որ էսքան տարի էդքան լավ որակի կավ չեմ տեսել»,- փայլող աչքերով ասում է վարպետը։
© Sputnik / Aram NersesyanГончар Гегам работает в своей мастерской
Гончар Гегам работает в своей мастерской  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Гончар Гегам работает в своей мастерской
Աշխատանք կավի հետ
Կավի մասին խոսում է առանձնահատուկ սիրով, ասում է՝ հնուց եկած կավաբուժությունն այսօր էլ տեղ ունի։ Իրեն հաճախ են դիմում՝ բուժման համար կավ խնդրելով։ Շեշտում է՝ եթե բուժման համար է, միշտ պատրաստ է կավն անվճար տալ, կարևորը մարդն առողջանա։
Մեռավ «հաղթելու ենք»-ի էյֆորիան, կամ ինչու է պատանի հադրութցու բիզնեսը ծանր դրության մեջ
«Պապս մաքուր կավը շաքարաջրով  շաղախում էր, փոքրիկ գնդիկներ անում, դնում արևի տակ, չորանում էին, տալիս էր մեզ։ Ասում էր՝ «լաո, կերեք, շատ լավ բան է, սիրտ, թոք մաքրում է», և ուտում էինք, ինքն էլ էր ուտում»,–պատմում է վարպետ Գեղամը։
© Sputnik / Aram NersesyanГончар Гегам работает в своей мастерской
Гончар Гегам работает в своей мастерской  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Гончар Гегам работает в своей мастерской
Գեղամ Ղարիբյանը
Երևի Նազար պապին կավն օգնել էր առողջ լինել ու երկար ապրել, Եղեռն տեսած տղամարդը 108 տարեկանում է մահացել։
«Միգուցե կավից է, որ էսքան աշխույժ եմ, սատանի ականջը խուլ՝ առողջ եմ, 65 տարեկան եմ, կռացած աշխատում եմ... Հաստատ գիտեմ, որ չաշխատեմ, կհիվանդանամ»։
© Sputnik / Aram NersesyanИзделия в мастерской гончара Гегама
Изделия в мастерской гончара Гегама - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Изделия в мастерской гончара Гегама
Ղարիբյանների աշխատանքները
Վարպետ Գեղամը պատրաստվում է իրենց արհեստը որդու որդիներին էլ փոխանցել։ Ասում է՝ որոշումն իրենցն է՝ կուզեն կզբաղվեն, չի ստիպելու, բայց պետք է իմանան, որ արհեստը չկորչի, չմեռնի։ Հարյուրամյակներ առաջ այս գերդաստանում սկսված պատմությունը չպետք է ընդհատվի...
© Sputnik / Aram NersesyanГончар Гегам
Гончар Гегам - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Гончар Гегам
Գեղամ Ղարիբյանը
Լրահոս
0