«Նա երբ ուզի, կարող է վերադառնալ». «Բարսելոնայի» նախագահը՝ Լիոնել Մեսսիի մասին

© AP Photo / Manu Fernandez/PoolЛионель Месси наблюдает за четвертьфинальным матчем Лиги чемпионов между ФК Барселона и Бавария Мюнхен на стадионе Луз (14 августа 2020). Лиссабон
Лионель Месси наблюдает за четвертьфинальным матчем Лиги чемпионов между ФК Барселона и Бавария Мюнхен на стадионе Луз (14 августа 2020). Лиссабон - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան շնորհակալություն է հայտնել 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը 21 տարի ակումբում լինելուց հետո հեռացել է այնտեղից։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան Twitter-ի իր բլոգում նշել է, որ ակումբից հեռացած Լիոնել Մեսսին ցանկացած պահի կարող է վերադառնալ ակումբ, եթե ուզի։
​«Ես լավագույնն եմ մաղթում քեզ և քո ընտանիքին, Մեսսի։ «Բարսելոնայի» դռները միշտ բաց կլինեն քեզ համար։ Շնորհակալություն ամեն ինչի համար»,- գրել է Լապորտան։
Հիշեցնենք` այսօր` օգոստոսի 8-ին տեղի ունեցած հրաժեշտի ասուլիսում Մեսսին հուզվել էր և հայտարարել, որ հույս ունի ապագայում վերադառնալ կատալոնական ակումբ։ Ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքում ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։
Մեսսին «Բարսելոնայում» է մարզվել 2001 թվականից։ Նա հեռացել է ակումբից ֆինանսական խնդիրների պատճառով․ ակումբն առաջարկել էր նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, որով կրկնակի կրճատվելու էր նրա աշխատավարձը։
Ինչպես է Մեսսիի 4 տարեկան որդին տոնել հոր հաղթանակը. տեսանյութ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала