https://armeniasputnik.am/20210808/orakan-80-uxxatir-inqnatir-rusakan-zorqer-zoravarzutyun-28599624.html
Օրական 80 ինքնաթիռ և ուղղաթիռ կհատկացվի. ՀՀ–ի ռուսական զորքերը զորավարժության կմասնակցեն
Օրական 80 ինքնաթիռ և ուղղաթիռ կհատկացվի. ՀՀ–ի ռուսական զորքերը զորավարժության կմասնակցեն
Սևծովյան նավատորմը, Կասպիական նավատորմը, 80-ից ավելի ինքնաթիռներ և ուղղաթիռներ օգոստոսի 9-ից մինչև սեպտեմբերի 15-ը կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի... 08.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-08T12:41+0400
2021-08-08T12:41+0400
2021-08-08T13:07+0400
ռուսաստան
աշխարհ
հայաստան
զորավարժություններ
ինքնաթիռ
ուղղաթիռ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/03/04/26686082_0:124:1600:1028_1920x0_80_0_0_46ea4b3ef17f5718ab5365d9f9946788.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային, տանկային և հրետանային ստորաբաժանումների երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում Ռուսաստանում լայնածավալ մարտավարժություններ կանցկացվեն, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:Երկկողմ գումարտակային մարտավարական և հատուկ վարժանքների փուլը կանցկացվի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, միասնական տակտիկական ծրագրում կներառվեն բանակային, ռազմատրանսպորտային, գրոհային և օպերատիվ-մարտավարական ավիացիայի զորամիավորումները՝ ներառյալ Սևծովյան նավատորմի և Կասպիական նավատորմի նավերը:«Զորավարժությունները կանցնեն 20 համազորային զորավարժարաններում, որոնք գտնվում են Աստրախանի և Ռոստովի մարզերում, Ստավրոպոլում, Կուբանում Ադիգեյայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայի, Ղրիմի և ռուսական ռազմակայաններում Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում», - նշվում է հաղորդագրության մեջ:Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ կանցկացվեն. Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցում ենՌազմական պատրաստության համատեղ միջոցառումներին մասնակցելու համար ամեն օր նախատեսվում է հատկացնել ավելի քան 80 ինքնաթիռ և ուղղաթիռ:Ռուսական ռազմակայանի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովի որոշմամբ համազորային միավորումներում գումարտակային մարտավարական վարժանքները կանցկացվեն տարբեր տեսակի մասնագետների պարտադիր մասնակցությամբ, ներառյալ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության, ինժեներական զորքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի, հետախուզության, նյութատեխնիկական եւ բժշկական ապահովման ստորաբաժանումները։Ադրբեջանն ու Թուրքիան կավելացնեն համատեղ զորավարժությունների թիվը
https://armeniasputnik.am/20210721/hay-zinvorakannery-chen-masnakci-nato-i-zoravarjutyunnerin-28368923.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/03/04/26686082_0:62:1600:1068_1920x0_80_0_0_5230b2979d1ee04d2974a90df826ea1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, հայաստան, զորավարժություններ, ինքնաթիռ, ուղղաթիռ
ռուսաստան, աշխարհ, հայաստան, զորավարժություններ, ինքնաթիռ, ուղղաթիռ
Օրական 80 ինքնաթիռ և ուղղաթիռ կհատկացվի. ՀՀ–ի ռուսական զորքերը զորավարժության կմասնակցեն
12:41 08.08.2021 (Թարմացված է: 13:07 08.08.2021) Սևծովյան նավատորմը, Կասպիական նավատորմը, 80-ից ավելի ինքնաթիռներ և ուղղաթիռներ օգոստոսի 9-ից մինչև սեպտեմբերի 15-ը կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի վարժանքներին:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային, տանկային և հրետանային ստորաբաժանումների երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում Ռուսաստանում լայնածավալ մարտավարժություններ կանցկացվեն, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Երկկողմ գումարտակային մարտավարական և հատուկ վարժանքների փուլը կանցկացվի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, միասնական տակտիկական ծրագրում կներառվեն բանակային, ռազմատրանսպորտային, գրոհային և օպերատիվ-մարտավարական ավիացիայի զորամիավորումները՝ ներառյալ Սևծովյան նավատորմի և Կասպիական նավատորմի նավերը:
«Զորավարժությունները կանցնեն 20 համազորային զորավարժարաններում, որոնք գտնվում են Աստրախանի և Ռոստովի մարզերում, Ստավրոպոլում, Կուբանում Ադիգեյայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայի, Ղրիմի և ռուսական ռազմակայաններում Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ռազմական պատրաստության համատեղ միջոցառումներին մասնակցելու համար ամեն օր նախատեսվում է հատկացնել ավելի քան 80 ինքնաթիռ և ուղղաթիռ:
Ռուսական ռազմակայանի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովի որոշմամբ համազորային միավորումներում գումարտակային մարտավարական վարժանքները կանցկացվեն տարբեր տեսակի մասնագետների պարտադիր մասնակցությամբ, ներառյալ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության, ինժեներական զորքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի, հետախուզության, նյութատեխնիկական եւ բժշկական ապահովման ստորաբաժանումները։