100 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիայում՝ Մալաթիայի հայկական եկեղեցում, պատարագ կմատուցվի

© Sputnik / Aram NersesyanРеставрационные работы в Эчмиадзинском кафедральном соборе
Реставрационные работы в Эчмиадзинском кафедральном соборе - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 26-ին տեղի կունենա եկեղեցու վերաբացման պաշտոնական արարողությունը, եկեղեցին կօծվի, և Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. 100 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիայի Մալաթիայի Սուրբ Երրորդություն (Երեք խորան) հայկական եկեղեցում պատարագ կմատուցվի, տեղեկացնում է Ermenihaber-ը՝ հղում անելով «Ակոսին»։
Церковь Сурб Погос-Петрос в Зовуни у апаранского водохранилища - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2021
Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց
Նշվում է, որ եկեղեցին 100 տարի ավերակ վիճակում է եղել, դրա վերանորոգումը ստանձնել է Մալաթիայի HAY-DER կազմակերպությունը, որը վերականգնել է սրբավայրի խորանները և մկրտարանը։
Եկեղեցին այսուհետև երկու գործառույթ կունենա․ այնտեղ պետք է կազմակերպվեն հայկական համայնքի պատարագի, մկրտության և պսակադրության արարողությունները, սակայն հայկական սրբատեղին կծառայի նաև որպես մշակութային կենտրոն։ Եկեղեցու մուտքի մոտ 3 լեզվով (թուրքերեն, հայերեն և անգլերեն) գրված է «Մալաթիայի Երեք խորան եկեղեցի-Թաշհորան մշակութային կենտրոն»։
Օգոստոսի 26-ին տեղի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կկայանա եկեղեցու պաշտոնական բացման արարողութունը։ Օգոստոսի 28-ին եկեղեցին կօծվի Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 29-ին, պատրիարքն անձամբ կվարի առաջին պատարագի արարողությունը։
Ստամբուլի Սուրբ Թագավոր եկեղեցին պղծած քաղաքացիներին ազատ են արձակել
Լրահոս
0