Ադրբեջանական սադրանքներ և սպառնալիքներ. Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ նախագահին

© Photo : official site of MFA of RAВстреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн
Встреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ու Ստանիսլավ Զասի հանդիպման ժամանակ երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈւ ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակում Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։
© Photo : official site of MFA of RAВстреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн
Встреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Встреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн
Ստանիսլավ Զասն ու Արմեն Գրիգորյանը
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։
Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։
Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծել է ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրել, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։
© Photo : official site of MFA of RAВстреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн
Встреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Встреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн
Ստանիսլավ Զաս
Հիշեցնենք` Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։ Զասը Հայաստան է ժամանել այսօր` օգոստոսի 9-ին։ Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ վարչապետի, պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հրավիրել էր միասին այցելել ՀՀ-Ադրբեջանի սահման։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն