https://armeniasputnik.am/20210809/arevangum-spanutyuan-ays-tari-inch-hancagortsutyunne-en-katarvel-erexaeri-nkatmab-28608268.html
Առևանգում, սպանություն. երեխաների նկատմամբ ի՞նչ հանցագործություններ են կատարվել այս տարի
Առևանգում, սպանություն. երեխաների նկատմամբ ի՞նչ հանցագործություններ են կատարվել այս տարի
Քննչական կոմիտեն թվային տվյալներ է ներկայացրել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների առնչությամբ։ 09.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-09T12:40+0400
2021-08-09T12:40+0400
2021-08-09T12:59+0400
հայաստան
հասարակություն
երեխա
բռնություն
հանցագործություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1668/71/16687185_20:0:982:541_1920x0_80_0_0_ff093ed5ccec82109a4c561975f4d1eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 229 քրեական գործ, նախապատրաստվել՝ 93 նյութ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ հարուցված քրգործերից ամենաշատը` 32-ը, վերաբերել է սեռական հարաբերությունը կամ էլ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ։ Հարուցվել է նաև երեխայի բռնաբարության դեպքով 2 քրգործ։Բացի այդ, շատ են նաև երեխաներին ծեծելու (28 դեպք), անառակաբարո գործողություններ կատարելու (15 դեպք), ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու (14 դեպք), ինչպես նաև ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու (13 դեպք) դեպքերի առնչությամբ հարուցված քրգործերը։ՔԿ հրապարակած ամփոփումից պարզ է դառնում նաև, որ 229 քրեական գործերից 3–ը վերաբերում են երեխայի սպանությանը, 1-ը` մոր կողմից նորածին երեխայի սպանությանը, 4-ը՝ անզգուշությամբ մահ պատճառելուն, իսկ 3-ը` ինքնասպանության հասցնելուն։Ձորաղբյուրում հորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 16-ամյա որդինԵրեխաների դեմ կատարված հանցագործությունների շարքում եղել է նաև երեխայի առևանգման 8 դեպք, ինչպես նաև երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման 7 դեպք։ Այս տարվա 6 ամսում երեխայի վաճառքի 4 քրգործ է հարուցվել։ՔԿ–ն հավելում է, որ վերոհիշյալ քրեական գործերով 111 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 8 անձ եղել են 16-18 տարեկան, 51-ը՝ 18-35 տարեկան, 52-ը՝ 35 տարեկանից բարձր: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 45 քրեական գործ՝ 53 անձի վերաբերյալ:Սպանություն Էջմիածնում. 35–ամյա վարձակալը դանակահարել է տարեց տանտերերին ու հարևանին
https://armeniasputnik.am/20210806/shurnuxi-gyuxapety-erexayi-arevangman-masin-28585011.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1668/71/16687185_140:0:861:541_1920x0_80_0_0_e69a36392be494cb1abc9b1d935d2b7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հասարակություն , երեխա, բռնություն, հանցագործություն
հայաստան, հասարակություն , երեխա, բռնություն, հանցագործություն
Առևանգում, սպանություն. երեխաների նկատմամբ ի՞նչ հանցագործություններ են կատարվել այս տարի
12:40 09.08.2021 (Թարմացված է: 12:59 09.08.2021) Քննչական կոմիտեն թվային տվյալներ է ներկայացրել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների առնչությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 229 քրեական գործ, նախապատրաստվել՝ 93 նյութ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ հարուցված քրգործերից ամենաշատը` 32-ը, վերաբերել է սեռական հարաբերությունը կամ էլ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ։ Հարուցվել է նաև երեխայի բռնաբարության դեպքով 2 քրգործ։
Բացի այդ, շատ են նաև երեխաներին ծեծելու (28 դեպք), անառակաբարո գործողություններ կատարելու (15 դեպք), ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու (14 դեպք), ինչպես նաև ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու (13 դեպք) դեպքերի առնչությամբ հարուցված քրգործերը։
ՔԿ հրապարակած ամփոփումից պարզ է դառնում նաև, որ 229 քրեական գործերից 3–ը վերաբերում են երեխայի սպանությանը, 1-ը` մոր կողմից նորածին երեխայի սպանությանը, 4-ը՝ անզգուշությամբ մահ պատճառելուն, իսկ 3-ը` ինքնասպանության հասցնելուն։
Երեխաների դեմ կատարված հանցագործությունների շարքում եղել է նաև երեխայի առևանգման 8 դեպք, ինչպես նաև երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման 7 դեպք։ Այս տարվա 6 ամսում երեխայի վաճառքի 4 քրգործ է հարուցվել։
ՔԿ–ն հավելում է, որ վերոհիշյալ քրեական գործերով 111 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 8 անձ եղել են 16-18 տարեկան, 51-ը՝ 18-35 տարեկան, 52-ը՝ 35 տարեկանից բարձր: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 45 քրեական գործ՝ 53 անձի վերաբերյալ: