«Չկարողացա կրկնել Ենգիբարյանի հաջողությունը». Բաչկովն Օլիմպիադայի մասին գրառում է արել

© Sputnik / Asatur YesayantsЦеремония награждения боксеров XXXII летней Олимпиады в Токио
Церемония награждения боксеров XXXII летней Олимпиады в Токио - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Բաչկովը նշել է, որ ինքը Հայաստանի պատմության մեջ ներկայիս միակ բռնցքամարտիկն է, որը նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի մեդալները։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Միայն օլիմպիական մեդալ չունեի ու կարողացա համալրել իմ հավաքածուն։ Վերադառնալով Ճապոնիայից` Facebook-ում նման գրառում է հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։
«Չկարողացա կրկնել Վլադիմիր Ենգիբարյանի հաջողությունը՝ դառնալ օլիմպիական չեմպիոն, բայց այս մեդալով դարձա Հայաստանի պատմության մեջ ներկայիս միակ բռնցքամարտիկը, որը նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի մեդալները»,–գրել է Բաչկովը։
Հովհաննես Բաչկովը`  Տոկիոյում 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտիկների պարգևատրման արարողության ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Բաչկովը վերցրեց օլիմպիական բրոնզը. հայ բռնցքամարտիկի պարգևատրումը` լուսանկարներում
Նա նշել է, որ երկար տարիների ընթացքում Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ է նվաճել՝ Եվրոպայի, Աշխարհի մրցաշարեր և Օլիմպիական խաղերից։
«Իմ այս հաղթանակներով ես կարողացա օրինակ դառնալ նոր սերնդի բռնցքամարտիկներին և նրան ցույց տալ ճիշտ ճանապարհի ուղին։Եթե Աստված կամենա, դեռ շատ երկար կփորձեմ ուրախացնել իմ հաղթանակներով։Շնորհակալ եմ բոլորիցդ՝ սիրում եմ քեզ իմ հայ ազգ։ Շնորհակալ եմ իմ թիմից, ովքեր լավագույնն են իրենց գործում»,–գրել է բռնցքամարտիկը։
Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովն օգոստոսի 6–ին բրոնզե մեդալ նվաճեց։ Կիսաեզրափակիչում Բաչկովը միավորներով պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին։
Մինչև կիսաեզրափակիչ մենամարտն օլիմպիական մրցաշարի 1/16 եզրափակիչում Բաչկովը 5։0 հաշվով հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ալստոն Ռայանին, 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ էր տոնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ և քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովին։
Հովհաննես Բաչկովը Տոկիոյից կվերադառնա բրոնզե մեդալով. մենամարտի ամենավառ կադրերը
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը ավարտել է իր ելույթները չորս մեդալով։ Մենք ունենք արծաթե և բրոնզե երկուական մեդալ. արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն