Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերություններ տուգանվել են գերիշխող դիրքի չարաշահման համար

© Sputnik / Aram NersesyanЯйца на прилавках супермаркета
Яйца на прилавках супермаркета - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Աշտարակ Ձու» ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով:
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել, տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանը։
Մարկոսյան. «Տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող նոր օրենքը անհրաժեշտություն էր» - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող նոր օրենքը անհրաժեշտություն էր. Մարկոսյան
Նշվում է, որ վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ Ձու» ընկերությունների գերիշխող դիրքի առկայությունը: Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում նշված ընկերությունները ոչ միայն ուղղակիորեն են բարձրացրել հավի ձվի իրացման գինը, այլև իրենց կողմից իրացվող ապրանքատեսականու այնպիսի փոփոխություններ են իրականացրել, որոնք այլ եղանակներով ևս հանգեցրել են հավի ձվի իրացման գների բարձրացման:
Օրինակ, ընկերությունները նշված ժամանակահատվածում զգալի կերպով կրճատել են հատով իրացվող ձվի քանակները՝ ավելացնելով տուփերով իրացվողների քանակները, որոնց իրացման գինն ավելի բարձր է:
Ընկերությունների նշված վարքագիծը Հանձնաժողովի որոշմամբ որակվել է վերջիններիս կողմից գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում: «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով:
Facebook-ում, Google–ում և էլեկտրոնային այլ հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում ուսումնասիրել և արձանագրել էր խոշոր առևտրային ցանցերում և այլ վաճառակետերում նկատվող հավի ձվի պակասուրդի, իսկ առկայության դեպքում՝ զգալի բարձր գներով իրացվելու վերաբերյալ հարցը և 2021 թվականի մարտի 30-ի որոշմամբ 7 ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցել էր վարչական վարույթ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն