Ֆրանսիայում կաթոլիկ քահանա է սպանվել

© REUTERS / STEPHANE MAHEФранцузские пожарные борются с огнем в соборе Святых Петра и Павла в Нанте (18 июля 2020). Франция
Французские пожарные борются с огнем в соборе Святых Петра и Павла в Нанте (18 июля 2020). Франция - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուանդացի փախստականը, որը առնչություն ունի 2020 թվականին Նանտում տաճարի հրդեհման հետ, այսօր առավոտյան ներկայացել է ժանդարմերիա և խոստովանել, որ սպանել է իրեն ընդունած համայնքի քահանային։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայում կաթոլիկ քահանայի են սպանել։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը` համապատասխան գրառում կատարելով Twitter–ի իր էջում։
Туристка фотографируется на безлюдной площади Трокадеро у Эйфелевой башни в Париже - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2021
Ֆրանսիայում օրենք են ընդունել սանիտարական անցաթերթիկների մասին
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Վանդեյա դեպարտամենտում։ ՆԳՆ ղեկավարը հավելել է, որ դեպքի վայր է մեկնում։
«Լիովին աջակցում եմ մեր երկրի բոլոր կաթոլիկներին Վանդեյայում ողբերգական սպանությունից հետո։ Այնտեղ եմ գնում»,– հայտնել է Դարմանենը։
Տեղական պարբերականների տվյալներով` ռուանդացի ծագում ունեցող փախստականը, որը 2020 թվականին հրդեհել էր տաճարը Նանտում, այսօր առավոտյան ներկայացել է ժանդարմերիա և խոստովանել, որ սպանել է իրեն ընդունած համայնքի քահանային։
Ֆրանսիայում ոստիկանները գնդակահարել են պատանուն գլխատած տղամարդուն
Լրահոս
0