00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավելի փողոտ, ավելի կեղտոտ, ավելի երեսպաշտ». գուցե ժամանա՞կն է հրաժարվել Օլիմպիադայից

© REUTERS / Toby MelvilleТоржественная церемония закрытия XXXII летних Олимпийских игр в Токио
Торжественная церемония закрытия XXXII летних Олимпийских игр в Токио  - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Բավական տխուր մտորումներ է ծնում կիրակի օրը Տոկիոյում ավարտված Օլիմպիադան։ Ավելի ու ավելի հաճախ է հնչում հոռետեսական հարցադրումը. «Իսկ արդյոք ժամանակը չէ՞ ընդհանրապես հրաժարվելու 125 տարի առաջ մեկնարկած Օլիմպիական շարժումից»։
Այս Օլիմպիադան էլ անցավ պատմության գիրկը, գուցե այնտեղ պետք է հայտնվի նաև ողջ Օլիմպիական շարժո՞ւմը
Ախր հայտնի կարգախոսը. «Citius, altius, fortius»՝ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ», վաղուց արդեն արմատապես ձևափոխվել է և, ոմանց կարծիքով, այժմ այսպես է հնչում. «Ավելի փողոտ, ավելի կեղտոտ, ավելի երեսպաշտ»։
​Իսկապես այս, արի ու մի ասա՝ ձախորդ օլիմպիական խաղերի վրա ռեկորդային գումար է ծախսվել՝ 22 միլիարդ դոլար։ Համաձայնե՛ք, այդ ֆանտաստիկ փողով կարելի էր ավարտուն տեսքի բերել Հայաստանով անցկացվող «Հյուսիս-հարավ» միջպետական ճանապարհի մի պատկառելի հատված։ Նկատե՛ք, ողջ բազմաչարչար մայրուղու շինարարությունն ավարտելու մասին չեմ ասում՝ դրա համար երևի Ջեֆ Բեզոսի ողջ կարողությունը՝ 200 միլիարդ դոլարն էլ չէր հերիքի։
32–րդ ամառային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության հրավառությունը - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Տոկիոյի սպորտային տոնն ավարտվեց. Օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողության լուսանկարները
Բայց՝ ամենազավեշտալին։ Ավելի քան 120 տարի առաջ հին հունական մարզական ավանդույթը վերականգնած բարոն Պիեր դը Կուբերտենը միանգամայն արդարացիորեն հիմնավորում էր, որ Օլիմպիադաները որպես մարզական միջոցառում անպայման կնպաստեն մարդկանց առողջության ամրապնդմանը, առողջ ապրելաձևը քարոզելուն ու տարածելուն։
Հիմա՝ այսօրվա իրողությունը։ Տոկիոյի խաղերից առաջ ճապոնացիների ճնշող մեծամասնությունը՝ 85 տոկոսը, ասում էր. «Պետք չի մեզ ձեր Օլիմպիադան, մեր առողջությունը մեզ համար շատ ավելի թանկ է»։ Այսինքն` կատարյալ աբսուրդ՝ մարդիկ վախենում էին այն միջոցառումից, որի գլխավոր նպատակներից մեկը այդ նույն մարդկանց առողջությանը նպաստելը պիտի լիներ։
Օլիմպիադաների հակառակորդները նաև այսպիսի հարց են հնչեցնում, որը կարելի է ուղղել հայաստանցիներին. «Կներե՛ք, կարո՞ղ եք նշել գեթ մեկ մարզիկի անուն, որը ոսկի է նվաճել, ասենք, սուսերամարտում կամ նետաձգությունում։ Իհարկե, կհակադարձեք՝ բայց դրանք տարածված մարզաձևեր չեն։ Շատ լավ, էդ դեպքում մի հարց էլ ես տամ ֆուտբոլի մոլի երկրպագուներին, որոնք դեռ մեկ ամիս առաջ ամեն երեկո սառը գարեջրով ըմբոշխնում էին Եվրոպայի առաջնության շատ հետաքրքիր խաղերը։ Գոնե նայե՞լ եք օլիմպիական եզրափակիչը Բրազիլիայի և Իսպանիայի մասնակցությամբ։
Բաչկովը վերցրեց օլիմպիական բրոնզը. հայ բռնցքամարտիկի պարգևատրումը` լուսանկարներում
​Բան չունեմ ասելու, միգուցե բոլորն էլ դիտել են, բացի ինձնից։ Եվ այնուամենայնիվ, արդարացի եմ համարում նաև բազմաթիվ մասնագետների տարակուսանքը՝ կարիք կա՞ արդյոք ֆուտբոլային իսկական մեծ տոնից անմիջապես հետո անցկացնել ևս մի բավական անհասկանալի մրցաշար, որն իր նշանակությամբ ու գրավչությամբ երբեք չի հասնի մեծ տոնին։
Որպեսզի գոնե մի քիչ ցրեմ Հայաստանում և մասնավորապես իշխանական ճամբարում շատ տարածված տպավորությունը, թե մենք՝ լրագրողներս, միշտ ամեն ինչում միայն ու միայն բացասականն ենք տեսնում, բերեմ առնվազն երկու դրական օրինակ։
Фейерверк над Олимпийским стадионом в Токио во время церемонии закрытия XXXII летней Олимпиады - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Հրաժեշտի հրավառությունը լուսավորել է Տոկիոյի օլիմպիական երկինքը. տեսանյութ
Օլիմպիադաները կարող են նաև նպաստել բնապահպանությանը։ Դրա ապացույցը մի քանի տարի առաջ ինքս եմ տեսել Ավստրալիայում։ Հիմա արդեն քչերն են հիշում, որ 2000 թվականի ամառային խաղերը տեղի են ունեցել Սիդնեյում։ Եվ օլիմպիական շինությունները կառուցելու համար իշխանությունները որոշեցին չորացնել այն ճահիճը, որի մոծակներն ու գարշահոտությունը տասնամյակներ շարունակ թունավորում էին մոտակա թաղամասերի բնակիչների կյանքը։ Օլիմպիադան օգնեց ոչ միայն իսպառ վերացնել ճահիճը, այլև բարեկարգել շրջակա տարածքները, որտեղ հիմա էկզոտիկ թռչուններ ու կենդանիներ են ապրում։ Ո՜ւր էր թե մի Օլիմպիադա էլ Երևանում անցկացվեր, ու վերջապես իսպառ մաքրվեր Սովետաշենի աղբանոցը։
Իհարկե, այդպիսի էկոլոգիական Օլիմպիադաներ հազվադեպ են լինում։ Բայց գիտե՞ք արդյոք, որ մարզական խաղերի շնորհիվ առնվազն մի կին թագուհի է դարձել։ Այո՛, շատ ճիշտ եք, խոսքը Շարլեն Ուիթսթոքի մասին է, որը ծնվել է Հարավ Աֆրիկյան Հանրապետության Բուլավայո քաղաքում։ Բացի մանկավարժությունից, նաև լողով էր զբաղվում, ընդ որում՝ այնքան հաջող, որ դարձավ իր երկրի չեմպիոն, հետո էլ ընդգրկվեց ազգային հավաքականում։
Ցավոտ, բայց զվարճալի. ինչպես են մարզիկներն ընկնում Օլիմպիադայի ժամանակ. ֆոտոշարք
Մի անգամ Ֆրանսիայում կազմակերպված մրցաշարի ժամանակ ծանոթացավ Մոնակոյի իշխան Ալբերի հետ։ Միապետը Մոնակոյում իշխան է կոչվում, բայց նա փաստացի թագավորն է, այն էլ՝ աշխարհի ամենահարուստ թագավորներից մեկը։ Եվ նրանք ամուսնացան։
Իսկ դուք ասում եք՝ ո՞ւմ են պետք օլիմպիադաները։ Կներե՛ք, եթե չլիներ Օլիմպիական շարժումը, և լողորդուհին չընդգրկվեր ազգային հավաքականի կազմում, իշխանուհի Շարլենը մինչեւ հիմա համեստ աշխատավարձով դաս էր տալու Հարավ Աֆրիկյան Հանրապետության նահանգային քաղաքներից մեկի միջնակարգ դպրոցում։
Լրահոս
0