ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանել է Հայաստան

© Sputnik / Aram NersesyanВстреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн
Встреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստանիսլավ Զասը հանդիպելու է երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Ինչպես հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից, նա հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Ո՞վ է ճիշտ. Փաշինյանն առաջարկում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն տեղակայել սահմանին
Տեղեկացվում է, որ օգոստոսի 9-10-ը նախատեսված են Ստանիսլավ Զասի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի մասին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով շնորհավորելիս` Ստանիսլավ Զասը նշել էր, որ մոտ ժամանակները կհանդիպի նրա հետ։
Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ. Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ քարտուղարին
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունը հրավիրել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին միասին այցելել Հայաստան-Ադրբեջանի սահման։
Հիշեցնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ համանախագահ է դառնալու սեպտեմբերի 16-ից։
Լրահոս
0