Հայտնի է` քանի մարդ է եղել «ՏաԹևեր» ճոպանուղու խցիկներում կայծակի պահին

CC BY-SA 4.0 / AnDavtyan / Крылья Татева (cropped, resized and color corrected)Кабина канатной дороги "Крылья Татева"
Кабина канатной дороги Крылья Татева - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ճոպանուղու բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են անվտանգության դասընթացներ ու ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 8-ին, երբ կայծակի պատճառով «ՏաԹևեր» ճոպանուղին կանգ էր առել ճոպանուղու երկու խցիկներում այդ պահին եղել են 41 ուղևոր և 2 ուղեկցող։ Տեղեկությունը հայտնում են ճոպանուղու մամուլի ծառայությունից։
Татевский монастырь - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Տաթևի օդում այլևս մարդ չկա. ճոպանուղու կանգնած վագոններից փրկարարները բոլորին իջեցրել են
Նույն օրն արդեն ժամը 18։45-ի դրության բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են ճոպանուղու աշխատակիցների կողմից։ Ներկա են գտնվել նաև ԱԻՆ-ի ու շտապօգնության աշխատակիցները։
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 8-ին, ժամը 15։40 կայծակի հետևանքով և անվտանգությունից ելնելով, «ՏաԹևեր» ճոպանուղին կանգ էր առել թռիչքի ժամանակ։
Հիշեցնենք,  ճոպանուղու բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են անվտանգության դասընթացներ ու ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։
«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է միջազգային մակարդակի ավստրո-շվեյցարական առաջատար ընկերության՝ Doppelmayer/Garaventa խմբի կողմից։
Լրահոս
0