Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչ խնդիր է լուծում ՌԴ–ն Հարավային Կովկասում. Մաթևոսյանը` ապաշրջափակումն արագացնելու մասին

© Sputnik / Zara MikaПолитолог исследовательского института ''Политэкономия'' Бениамин Матевосян в гостях радио Sputnik Армения
Политолог исследовательского института ''Политэкономия'' Бениамин Матевосян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցին։
Մաթևոսյան. ՌԴ–ն լուծում է կարևոր խնդիր` թույլ չտալով, որ Հվ. Կովկասում բռնկվի նոր պատերազմ
Տրամաբանական է, որ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ակտիվանալու են քաղաքական գործընթացները` կապված տարածաշրջանային մի շարք խնդիրների հետ, որոնց առնչվում ենք 44-օրյա պատերազմից հետո, ուստի հիմնական հարցը, որ կարող է դառնալ հրատապ քննարկման առարկա, որի շուրջ աշխատելու են կողմերը, վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բենիամին Մաթևոսյանը։
«Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ժամանակ ՌԴ նախագահը բաց տեքստով ասաց, որ դժվար լուծումների ժամանակն է գալիս։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ Ռուսաստանը հիմա լուծում է մի շատ կարևոր խնդիր` անելով այնպես, որ հանկարծ Հարավային Կովկասում նոր պատերազմ չբռնկվի։ Առանց այդ էլ ՌԴ–ի շուրջը կան բազում իրողություններ, մասնավորապես աֆղան թալիբների ակտիվացումը, ինչին արձագանքեց ՀԱՊԿ–ն, դրանից առաջ մայիսին շատ լուրջ իրավիճակ էր ստեղծվել Դոնբասում։ ՌԴ–ն հասկանում է, թե ինչ է իր շուրջը կատարվում, ուստի կոնկրետ մեր տարածաշրջանում ձգտում է ամեն կերպ թույլ չտալ նոր պատերազմի բռնկումը»,– ասաց քաղաքագետը։
Մաթևոսյանի կարծիքով` Մոսկվայում շատ լավ հասկանում են նաև այն, որ Թուրքիան դժգոհ է արցախյան վերջին պատերազմի արդյունքներից, որովհետև գլոբալ առումով ոչինչ չստացավ` ո՛չ ռազմաբազա ունեցավ Ադրբեջանում, ո՛չ էլ հետագայում անմիջականորեն վերահսկելու է կոմունիկացիաների աշխատանքը։ Մոսկվայում հասկանում են նաև, որ Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա զգալիորեն մեծացել է, ուստի փորձում են ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները հնարավորինս արագացնել, որպեսզի տարածաշրջանը զերծ պահեն հնարավոր սրացումներից։
Встреча министра обороны Аршака Карапетяна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Մեր համբերությունը նույնպես անսպառ չէ. ՀՀ պաշտպանության նախարարը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Մաթևոսյանի գնահատմամբ`քաղաքական տուրբուլենտության շրջանին պետք է մոտենալ առավելագույնս պատրաստված, պետք է հետընտրական շրջանում մինչև կառավարության ձևավորումն այնպես անել, որ Հարավային Կովկասի դարպասների մոտ խնդիրներ չառաջանան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր։ ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության համաձայն` ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարևորությունը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала