Կապանի համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան

Սյունիքի մարզկենտրոնի համայնքապետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա սեպտեմբերի 1-ից
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Կապանի համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։ Որոշումը կայացվել է օգոստոսի 9-ին Կապանի ավագանու արտահերթ նիստում՝ ավագանու 9 անդամների մասնակցությամբ:
 Աշնանը կշահագործվի Տաթևը Կապանին Աղվանիով միացնող այլընտրանքային ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
Հայտնի է, թե երբ կշահագործվի Տաթևը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը
Օրակարգում ընդգրկված էր 31 հարց։ Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի 127-Ա և 128-Ա որոշումների մեջ, ըստ որոնց՝ համայնքապետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կբարձրանա 10%-ով։
Ավագանին նաև հաստատել է նախագծեր, որոնք հիմնականում վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին, Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2022 թվականի ծրագրով նախատեսված նորոգման աշխատանքներին, համայնքի բնականոն կենսագործունեությանն առնչվող հարցերին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանին հավանություն էր տվել նախագծին, որով առաջարկվում էր Երևանի քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել մոտ 30%-ով։
Կապանը դարձավ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքը. տարբեր միջոցառումներ են խոստանում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն