00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապ ջան, թուրքերը ուժե՞ղ են. ինչպես է Ազատը Հայաստանում վերստեղծում սոսնձի արտադրությունը

© Sputnik / Aram GareginyanПроизводство отечественного клея, налаженное в Ереване
Производство отечественного клея, налаженное в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Բաժանորդագրվել
ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Հայաստանում սոսնձի հումք չի արտադրվում, բայց անհատ ձեռնարկատեր Ազատ Աղաջանյանը որոշել է սոսնձի արտադրությունը վերականգնվել ներմուծված հումքով։ Արտադրանքը ոչ միայն իրացվում է տեղում, այլև արտահանվում է Ռուսաստան։
Տասնամյակներ անց Հայաստանում վերսկսվել է սոսնձի արտադրությունը։ Իհարկե մոտակա տարիներին դժվար կլինի հասնել Խորհրդային Հայաստանի ծավալներին, երբ մեր հանրապետությունն արտադրում էր տասնյակ տեսակների սոսինձներ` կենցաղային և արդյունաբերական։ Սակայն պետք է սկսել փոքր քայլերից, վստահ է նոր արտադրության հիմնադիր Ազատ Աղաջանյանը։
Նա մասնագիտությամբ քիմիկոս չէ, այլ տնտեսագետ, սկզբում զբաղվում էր առևտրով` ներմուծելով և վաճառելով կահույքի բռնակներ, ծխնիներ («պետլի») և այլն։ Եկամուտը բավարար էր, բայց անցյալ տարի որոշեց , որ պետք է նաև տեղական որևէ արտադրություն ստեղծել, սկիզբն էլ դրեց նրա առաջին դասարանցի երեխան։
«Ապրիլի 24-ին կամ դրանից մի քիչ հետո նրանց դպրոցում պատմել էին Հայոց ցեղասպանության մասին։ Աղջկաս դպրոցից բերում էի տուն, մեկ էլ ինձ հարցնում է. «Պապ ջան, թուրքերը ուժե՞ղ են»։ Ասացի` «Դե հա, ուժեղ են, աղջիկս»։ Ի՞նչ անես, եթե անկեղծ ես խոսում երեխայիդ հետ, էդպես պիտի ասես։ Հարցրեց. «Պապ, իսկ կարա՞ն գան, մեզ մորթեն»։ Ասացի. «Չէ, աղջիկս, ո՞նց կարան, մենք էլ ենք ուժեղ»։ Ու նույն պահին ինքս էլ իմ մեջ մտածեցի` բա ո՞նց կլինենք ուժեղ, եթե արդյունաբերություն չունենանք։ Ոչ մեկը չի ասում, որ տաքսի քշելը կամ շաուրմա սարքելը սխալ բաներ են. էդ մարդիկ էլ են արդար աշխատանքով զբաղվում։ Բայց երկրին արդյունաբերության էլ է պետք, առանց դրա երկիրը ո՞նց է կայանալու»,– ասում է Ազատը։
Փոքրիկ գործարանը նա հիմնեց իր և ռուսաստանաբնակ ընկերոջ միջոցներով։ Իհարկե սոսնձի համար պահանջվող սինթետիկ խեժերը, ակտիվատորները և այլ նյութերը Հայաստանում վաղուց չեն արտադրվում. ընկերությունը դրանք ներմուծում է, այնուհետև տեղադրված սարքավորումների վրա խառնում և շշալցնում։ Ծավալներով ու աշխատատեղերով սա խորհրդային «Պոլիվինիլացետատը» չէ, բայց այնտեղ գործի էր կպել մի հսկա պետություն, այստեղ` անհատ, ոչ խոշոր գործարար։
© Sputnik / Aram GareginyanПроизводство отечественного клея, налаженное в Ереване
Производство отечественного клея, налаженное в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Производство отечественного клея, налаженное в Ереване
Սոսնձի արտադրամաս Երևանում
«Իհարկե, նաև իմ ընտանիքի բարեկեցության մասին եմ մտածում, բայց ուրախ եմ, որ գոնե մի քանի աշխատատեղ եմ ստեղծել։ Դրանից բացի, ինձանից պատվերներ են ստանում մեր տպարանները ու պլաստիկից տարա արտադրողները։ Որպես տնտեսագիտականն ավարտած մարդ` կարող եմ ասել` եթե վերցնենք նույն ծավալի արտադրությունն ու ներմուծումը, առաջինը երկրի ՀՆԱ–ն մոտ 30%–ով շատ է ավելացնում, քան երկրորդը», – ասում է Ազատը։
Հայաստանում իրացնելուց բացի, Ազատը սկսել է արտահանումներ անել Ռուսաստան, իսկ մինչև աշուն ուզում է մտնել ռուսական խոշոր առցանց–հարթակներ (Ozon, Яндекс.маркет և այլն):
Առաջիկայում ուզում է ընդլայնել արտադրությունը` աշխատողների քանակը հասցնելով 20–ի։

Թուրքականի հետ էլ կմրցեն

Մինչ արգելքը սոսնձի տեղական շուկայում գերակշռում էր թուրքական տեսականին։ «Հիմա, ցավոք, քիչ բան է փոխվել»,– նշում է Ազատը։ Նույն ապրանքի վրա ուղղակի ուրիշ երկրի պիտակ են կպցնում, շատ անգամ` հենց Թուրքիայում։
Ցավոք սրտի, ԽՍՀՄ փլուզումից հետո պատկերը 180 աստիճանով փոխվել է. Հայաստանում նախկին գործարանների տեղը «Լվա ինքդ» ու հագուստի պահեստներ են բացում, Թուրքիայում էլ բացվել են տասնյակ քիմիական գործարաններ։ Բայց Ազատը վստահ է` թուրքականի դեմն էլ կարելի է առնել։
«Թուրքականը էստեղ շատով են բերում, էդ շատն էլ մինչև բերեն, վաճառվի, ամենաքիչը մի 3-4 շաբաթ անցնում է, սոսինձն էլ ժամկետ ունի։ Շատ անգամ էստեղի խանութներում ակցիայի տակ են վաճառում, որ ժամկետը չանցնի։ Մենք էլ կարողանում ենք փոքր քանակներով արտադրել, որ միշտ ժամկետի մեջ լինի», – բացատրում է նա։
Խանութում նրա ապրանքը ներմուծվածից թանկ է, քանի որ արտադրությունը փոքր է, հումքն էլ` ներմուծվող։ Բայց Ազատի խոսքով` այլ պատճառ էլ կա. թուրքական սոսնձի սրվակներում սոսինձը լցված է երկու երրորդով կամ դրանից էլ քիչ, մնացածը օդ է։
«Ես չեմ ուզում այդ ճանապարհով գնալ։ Գուցե դժվարությամբ մտնեմ շուկա, բայց մենք երկարատև աշխատանքի ենք տրամադրված։ Թող դժվար լինի, բայց ճիշտ լինի», – ասում է Ազատը։

Ինչով օգնի պետությունը

Թուրքիայում պետությունը տասնյակ միջոցներ է կիրառում իր արտադրողին հարկերից ազատելու, ուղղակի ձևով սուբսիդավորելու, ինչպես նաև տեղական շուկան պաշտպանելու համար։ Եթե չհաշվենք թուրքական էմբարգոն, Հայաստանում նման աջակցությունը գրեթե բացակայում է։
Старший научный сотрудник НИИ Молекулярной биологии Академии наук Армении Оваким Закарян (22 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Հայկական տեխնոլոգիան կարող է մի քանի անգամ արագացնել աշխարհում նոր դեղերի ստեղծումը
«Բայց այդքանով հանդերձ, պետությունը կարող է գոնե կազմակերպչական հարցերում օգնել»,– ասում է Ազատը։
Օրինակ`պետական գնումների ժամանակ նախապատվությունը մեխանիկորեն տրվում է ավելի էժան սոսնձին` առանց հաշվի առնելու, թե սրվակի մեջ իրականում որքան սոսինձ կա, որքան օդ։ Որոշ պետական հաստատություններում կան գնումների մասնագետներ, որոնք հասկանում են այդ տարբերությունը, բայց շատ տեղերում էլ չկան, նշում է Ազատը։ Երկրորդ խնդիրը պահանջների չափազանց խստությունն է։
Մտքի ուժ և տիեզերք. հայազգի ինժեները նոր սերնդի կառավարման սարքի նախատիպ է պատրաստել
«Ես չեմ խոսում որակի ու անվտանգության մասին, այստեղ թող լինեն առավելագույնս խիստ։ Բայց, օրինակ, իմ ռուսական պատվիրատուները ապրանքս առանց պիտակի են ուզում, որ իրենց պիտակը վրան խփեն։ Էստեղ ինձ ասում են` չես կարող, ինչ–որ պիտակ պիտի խփես։ Հիմա մենք ավելորդ գործ ենք անում, պիտակ խփում, Ռուսաստանում էլ մերը պոկում են, իրենցը կպցնում։ Վաղը–մյուս օրը մեր պատվիրատուն կարող է ասել` ինչի՞ Հայաստանի հետ գործ ունենամ, եթե Թուրքիայում կամ Չինաստանում դա անում են ավելի պարզ ու արագ։ Եթե այդպիսի տեխնիկական հարցերում պետությունն ավելի ճկուն լինի, արտադրողները կշահեն», – ավելացնում է Ազատը։

Իսկ այստե՞ղ ով կօգնի

Նույնիսկ փողը ինչ–որ կերպ կճարես, իսկ ահա մասնագետ եթե չկա, ուրեմն չկա։ Արդեն երկար ժամանակ է, ինչ Ազատը չի կարողանում արտադրության համար որակավորված մեխանիկ գտնել. այս մասնագիտությունն այդքան հազվադեպ է դարձել, որ նույնիսկ զանգողներն են քիչ։ Որքան էլ անսպասելի թվա, բայց վաճառքի մասնագետ գտնել էլ հեշտ չէ։
Երևանի համար նախատեսված ավտոբուսներն ավարտական աշխատանքներ են անցնում Չինաստանի ավտոգործարանում - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2021
Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել
Էլ չասած քիմիկոսների մասին. մեր` երբեմնի արդյունաբերական երկրում նրանց թիվը կարելի է մատների վրա հաշվել։
«Ակտիվատորի քիմիական բանաձևն էր մեզ պետք, երկար ժամանակ չարչարվեցինք, մինչև ստիպված գտա դրսից։ Հիմա աշխատում ենք նիդեռլանդական PUM կազմակերպության հետ, որը զարգացող երկրների բիզնեսներին մասնագիտական օգնություն է ցուցաբերում։ Ինձ կապել են հոլանդական մի տեխնոլոգի հետ, որը իմ աշխատողներին օգնում է։ Շնորհակալ եմ նրանց, իհարկե, բայց վերջապես մեր երկրում էլ մասնագետ լինելը պիտի նորից դառնա հարգի, դա շատ բան կփոխի» , – ընդգծում է Ազատը։
Այս խնդիրները նրան չեն կաշկանդում. այժմ նա սոսինձ է արտադրում ռուսական շուկայի համար նախատեսված ապրանքանիշով, սակայն նրա հեռահար նպատակն է ստեղծել սեփականը, որը ճանաչելի կլինի Հայաստանից դուրս։
© Sputnik / Aram GareginyanПроизводство отечественного клея, налаженное в Ереване
Производство отечественного клея, налаженное в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Производство отечественного клея, налаженное в Ереване
Սոսնձի արտադրամաս Երևանում
Նանոշապիկներ. ինչպես և ինչով կարող է Իրանը փոխարինել թուրքական հագուստն ու ներկը ՀՀ–ում
Լրահոս
0