https://arm.sputniknews.ru/20210809/qp-n-arajarkume-veryntrvel-aj-pashtpanutyan-hartseri-handznajoxovi-naxagahin-28608896.html
ՔՊ-ն առաջարկում է վերընտրել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահին
ՔՊ-ն առաջարկում է վերընտրել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահին
Sputnik Արմենիա
Յոթերորդ գումարման խորհրդարանում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Անդրանիկ Քոչարյանը։ 09.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-09T13:22+0400
2021-08-09T13:22+0400
2021-08-09T13:26+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
խորհրդարան
անդրանիկ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534773_0:0:1600:906_1920x0_80_0_0_f6d6c41c83681275df66aa5a8ac94cf0.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱԺ հերթական նիստում այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Անդրանիկ Քոչարյանին, ով, ի դեպ, այդ հանձնաժողովը ղեկավարել է նաև նախորդ` յոթերորդ գումարման խորհրդարանում։Հիշեցնենք` օգոստոսի 6-ին խորհրդարանը 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ.9 հանձնաժողովների նախագահներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:Ընդ որում, «Քաղաքացիական պայմանագիրը» կառաջադրի պետական-իրավական հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի, արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին։Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ասորի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի տնտեսական հարցերի, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների կազմերում:
https://arm.sputniknews.ru/20210809/qaxaqaciakan-paymanagiry-handznajoxovi-naxagahi-pashtonum-arajadrec-vladimir-vardanyanin-28607300.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534773_0:0:1600:1006_1920x0_80_0_0_f8fd908d1d5bba31589584335772edb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), խորհրդարան, անդրանիկ քոչարյան
հայաստան, աժ (ազգային ժողով), խորհրդարան, անդրանիկ քոչարյան
ՔՊ-ն առաջարկում է վերընտրել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահին
13:22 09.08.2021 (Թարմացված է: 13:26 09.08.2021) Յոթերորդ գումարման խորհրդարանում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Անդրանիկ Քոչարյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱԺ հերթական նիստում այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Անդրանիկ Քոչարյանին, ով, ի դեպ, այդ հանձնաժողովը ղեկավարել է նաև նախորդ` յոթերորդ գումարման խորհրդարանում։
Հիշեցնենք` օգոստոսի 6-ին խորհրդարանը 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ.
9 հանձնաժողովների նախագահներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:
Ընդ որում, «Քաղաքացիական պայմանագիրը» կառաջադրի պետական-իրավական հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի, արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին։
«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի տնտեսական հարցերի, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների կազմերում: