Ստեփանակերտում ջրի լուրջ խնդիր կա. Ադրբեջանը կապ ո՞ւնի

© Sputnik / Arpi BeglaryanРезиденция Президента Республики Арцах. Город Степанакерт
Резиденция Президента Республики Арцах. Город Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Ստեփանակերտում մի քանի օր է, ինչ ջրի խնդիր կա։ Սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ խնդրի պատճառն Ադրբեջանն է։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ստեփանակերտում առկա ջրի խնդիրն Ադրբեջանի հետ առնչություն չունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Ռադի Աբրահամյանը` անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուրերին։
Сборный домик в селе Кармир Шука - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Ստեփանակերտում բնակվող երիտասարդ ընտանիքներն էլ 5 մլն դրամ կստանան տուն կառուցելու համար
Մի քանի օր է, ինչ Ստեփանակերտում ջրի խնդիր կա. սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ Ստեփանակերտում ջրի պակասը կապված է այն հանգամանքով, որ իբրև թե Ադրբեջանն է փակել դրա հոսքը։ Այսինքն` իբրև դա կապված է Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող Ղայբալիշենի պոմպի աշխատանքի հետ։
«Այդ թեմայով լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Ջրի պակասության պատճառն աննախադեպ շոգերն են»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` ադրբեջանական կողմը ոչ մի բան չի կարող անել, քանի որ պոմպը չեզոք գոտում է` ինչքան ադրբեջանական կողմի, այնքան էլ` մեր վերահսկողության ներքո է։ Ըստ Աբրահամյանի, եթե պոմպի տարածքում ինչ–որ աշխատանքներ կատարելու խնդիր առաջանա, ապա  խաղաղապահների միջոցով պետք է արվի։ Ստեփանակերտի փոխքաղաքապետը շեշտեց` այս պահին նման խնդիր չկա։
«Ստեփանակերտի բնակչությունն ավելացել է, ջրի ծախսն էլ` հետը։ Հիմա հույսը եղանակի փոփոխությունն է, բացի այդ, երկարաժամկետ ծրագիր կա ջրամբար կառուցելու առնչությամբ»,–ասաց Աբրահամյանը։
Ստեփանակերտում Անդրեի հանդիպումը կայացել է. համերգի պաստառը պատռած տղամարդը ներկա է եղել
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հիմա իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Ստեփանակերտի ջրամատակարարումը կարգավորվի և մարդիկ ջուր ունենան։
#AraratChallenge4Artsakh: Ռուբեն Վարդանյանի այցն Արցախի Խնածախ գյուղի հացի փուռ - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Հաց է թխվում, կյանքը շարունակվում է. Ռուբեն Վարդանյանն Արցախի Խնածախում փուռ է հիմնել
«Կարծում եմ, որ իրավիճակը շուտով բարվոք կլինի, բայց պետք է արձանագրել, որ Արցախն այս պահին ջրային անվտանգության առումով անհամեմատ խոցելի է, մինչդեռ 44-օրյա պատերազմից առաջ Արցախն այդ առումով ամենաապահովված երկրներից մեկն էր։ Հիմա խնդիրը հնարավոր է լուծել բացառապես խաղաղապահների աջակցությամբ` իրականացնելով ընդհանուր ծրագրեր»,– ասաց Բաբայանը։
Ի դեպ, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ստեփանակերտում առկա խմելու ջրի մատակարարման խնդիրների թեմայով։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ։
Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվելու, որը 15 մասնաշենք կունենա. լուսանկար
Նշենք, որ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տեղեկատվությամբ` Ստեփանակերտի բնակչությունը կանգնել է խնդրի առջև, քանի որ շոգ եղանակների ու անձրևների բացակայության պատճառով ջրառներում առաջացել է ջրի պաշարների սղություն:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն