Ստեփանակերտում Անդրեի հանդիպումը կայացել է. համերգի պաստառը պատռած տղամարդը ներկա է եղել

© AFP 2020 / Aris MessinisПредставитель Армении в полуфинале конкурса "Евровидение" Андре исполняет свою песню Without your love (18 мая 2006). Афины
Представитель Армении в полуфинале конкурса Евровидение Андре исполняет свою песню Without your love (18 мая 2006). Афины - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Բաժանորդագրվեք
Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը հավաքվածներն ու Անդրեն կատարել են Արցախի հիմնը, «Արցախի հորովելը»։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկ կայացել է երգիչ Անդրեի հանդիպումը. Անդրեի համերգի «պաստառը պատռած տղամարդը» նույնպես ներկա է եղել հանդիպմանը։ Երգիչը ֆեյսբուքյան իր էջի Story բաժնում լուսանկար է հրապարակել տղամարդու հետ։
Մեզ բոյկոտողները հիմա գուցե ասեն` դուք ճիշտ էիք. «Արցախի Ձայներ» խումբը բարեգործական համերգ կունենա - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2021
Մեզ բոյկոտողները հիմա գուցե ասեն` դուք ճիշտ էիք. «Արցախի ձայներ» խումբը համերգ կտա
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ Անդրեն պետք է համերգ ունենա Ստեփանակերտում։ Սակայն համերգի մասին լուրերը մեծ աղմուկ էր բարձրացրել, որից հետո Անդրեի պաստառն անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը պոկել էր՝ ասելով․ «Խոխիս կպիրաք, նոր կանցերտ կտաք»։
Համերգի փոխարեն Արցախի մայրաքաղաքում երեկ հանդիպում է կայացել, որտեղ հավաքվածներն ու Անդրեն կատարել են Արցախի հիմնը և «Արցախի հորովելը»։ Երգիչը խոստացել է համերգով հանդես գալ նոյեմբեր ամսին, որպեսզի հայկական երաժշտությունը լսելի լինի նաև Շուշիում։
Հիշեցնենք, որ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այս առիթով Facebook-ում նշել էր, որ Արցախում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала